Այբուբեն
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
ԷԾՅՌՓ
Արագ Որոնում




Հայկական հանրագիտարան. հրատարակչություն 
պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)

Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության իրավահաջորդն է: Հիմնադրվել է 1967 թ-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահությանը կից, որը հետագայում վերանվանվել է Հայկական հանրագիտարանի և տեղեկատու հանրագիտական գրականության գլխավոր խմբագրություն և տեղափոխվել ՀԽՍՀ կառավարությանն առընթեր հրատարակչությունների ու պոլիգրաֆիայի պետական կոմիտեի համակարգ:
Հրատարակչությունը ՊՈԱԿ-ի կարգավիճակում է 2003 թ-ից: 
2005 թ. փետրվարին ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ հրատարակչությունը կրկին տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ համակարգ և տեղավորված է Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում գտնվող ակադեմիական մասնաշենքում:
1974–2008 թթ-ին Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը հրատարակել է համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների, տեղեկատու բառարանների 36 հատոր՝ շուրջ 3 մլն ընդհանուր տպաքանակով: Առանձնահատուկ կարևորություն ունի «Հայկական սովետական հանրագիտարանը»  (12+1 հատորով), որը տպագրվել է 1974–88 թթ-ին՝ 100 հզ. տպաքանակով: Մյուս հրատարակությունների մասին տե՜ս ստորև:
Ներկայումս հաստատությունը շարունակում է իր գործունեությունը. հրատարակել և հրատարակության է պատրաստում թեմատիկ և համապարփակ բնույթի հանրագիտարաններ: 
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վիկտոր Համբարձումյանը (1974), Աբել Սիմոնյանը (1974–79), Մակիչ Արզումանյանը (1979–88), Կոստանդին Խուդավերդյանը (1988–99) և Հովհաննես Այվազյանը (1999 թ-ից):
Հայկական հանրագիտարանի հրատարակությունները կարող 
եք ձեռք բերել այցելելով մեր գրասենյակ
 (
ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց 15, 4-րդ հարկ, հ
եռախոս՝ (բջջ. 093225263) 524341, 521350, 
Էլ-փոստի հասցեն՝ encyclop@sci.am Ֆաքս՝ 524341):



Վիկտոր Համբարձումյան
(1967-74)
Աբել Սիմոնյան
(1974-79)
Մակիչ Արզումանյան
(1979-88)
Կոստանդին Խուդավերդյան
(1988-99)
Հովհաննես Այվազյան
(1999-ից)

Մեր հրատարակությունները

«Հայկական սովետական հանրագիտարան» (12+1 հատոր), 1974–87 թթ.

«Հայկական համառոտ հանրագիտարան» (4 հատոր), 1990–2003 թթ.

Հայագիտական ուղղվածության համապարփակ հանրագիտարան է: Պարունակում է շուրջ 13 հազար հոդված, ունի հարուստ պատկերազարդում: 1-ին հատորը լույս է տեսել 1990 թ., 2-րդը՝ 1996 թ., 3-րդը՝ 1999 թ., 4-րդը՝ 2003թ.: Հատորներում համառոտ ներկայացված են` - հայ ժողովրդի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, - Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի բնությունն ու բնական հարստությունները, - ժողովրդագրությունը, - պատմական կարևոր իրադարձությունները, - գիտության, արվեստի ու մշակույթի նվաճումները, - հանրահայտ դեմքերի, գիտնականների, արվեստագետների կենսագրությունները:
«Ընտանեկան հանրագիտարան» մատենաշար
Հանրագիտարանը լավ խորհրդատու և բազմաբովանդակ օգնական է տանը, կենցաղում, այգեգործական հողամասում, հանգստի վայրում և այլուր:

«Տնային տնտեսության հանրագիտարան», 1997 թ.

«Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», 2001 թ.

Հանրագիտարանը տարածված հիվանդությունների ճանաչման ու կանխարգելման, տնային պայմաններում առաջին բուժօգնություն ցույց տալու, անձնական հիգիենայի կանոնների, առողջապահության առօրյա հարցերի, ինչպես նաև Հայաստանի տարածքում աճող դեղաբույսերի օգտակար հատկությունների մասին է:
Հանրագիտարանը Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի լեռնագրության, ջրագրության, հողերի, կլիմայի, բուսական ու կենդանական աշխարհների, բնապահպանական ու էկոլոգիական խնդիրների մասին է: Շատ օգտակար ձեռնարկ է հայրենի բնաշխարհն իրապես ճանաչելու և պահպանելու համար:

«Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարան, 2002 թ.

Ճյուղային հանրագիտարաններ

«Հայկական հարց», 1996 թ., ռուս.ª 1990 թ.

Հայկական հարցի ծագման, զարգացման, Թուրքիայում Հայոց ցեղասպանության, այդ խնդիրներին առնչվող իրադարձությունների, անձանց և նահատակների մասին թեմատիկ հանրագիտարան է:
Հանրագիտարանը նվիրված է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Ներկայացնում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ, Հայաստանի տեղը քրիստոնյա աշխարհում, հայ ժողովրդի ավանդը քրիստոնեական քաղաքակրթության զարգացման գործում, ինչպես նաև Հայ եկեղեցու ծեսերը, ավանդույթները, տոները և այլն:

«Քրիստոնյա Հայաստան», 2002 թ.

«Հայ Սփյուռք», 2003 թ.

Հանրագիտարանն աշխարհի շուրջ 70 երկրների հայկական համայնքների մասին է. համայնքի ձևավորման և զարգացման պատմությունը՝ եկեղեցի, դպրոց, մամուլ, հասարակական-քաղաքական կյանք և այլն: Հիշատակվում են նաև համայնքի այն նշանավոր գործիչները, ովքեր զգալի ջանքեր են գործադրել համայնքային կյանքը կազմակերպելու համար:
Հանրագիտարանը հայ ժողովրդի հերոսական պայքարի նախադեպը չունեցող պատմությունն է. համաժողովրդական ընդվզում, երկրապահ կամավորական ջոկատներ, բանակային առաջին կազմավորումներ, ռազմական գործողություններ, ազատամարտիկներ ու ռազմական գործիչներ, հաջողություններ ու կորուստներ: Այդ ամենի արդյունքում հռչակվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովվել երկրի հուսալի պաշտպանությունը:

«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ», 1988–94, 2005 թ.

«Ով ով է. հայեր» կենսագրական հանրագիտարան (2 հատոր), 2005-07 թթ.

Կենսագրական հանրագիտարանը ներկայացնում է բոլոր ժամանակների հայ երևելի անձանց կենսագրությունները: 1-ին հատորն ընդգրկում է Աբալյան-Ղուշչյան, 2-րդը՝ Ճաղարյան-Ֆրիկ (նաև հավելված) այբբենական միջակայքի անձնանունները:

«Հայաստան» հանրագիտարան, 2012 թթ.

Դպրոցական հանրագիտարաններ

«Ինչ է, ով է» (4 հատոր), 1984–87 թթ.

«Ոսկեփորիկ» (3 հատոր), 1990–99 թթ.

«Դպրոցական մեծ հանրագիտարան» (1 գիրք, 2 հատոր), 2007 թ.

Հանրագիտարանի II գրքի հատորները ներառում են պատմության, լեզվի, գրականության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության և հումանիտար այլ ոլորտներին վերաբերող հոդվածներ:
Հանրագիտարանի II գրքի հատորները ներառում են պատմության, լեզվի, գրականության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության և հումանիտար այլ ոլորտներին վերաբերող հոդվածներ:

«Դպրոցական մեծ հանրագիտարան» (2 գիրք, 2 հատոր), 2010 թ.