Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Էլ Գրեկո
1541 թ., գ. Ֆոդելե, 
Կանդին քաղաքի մոտ, Կրետե կղզի
1614 թ., Տոլեդո, 
Իսպանիա

Ինքնադիմանկար (1595–1600 թթ.) 
Նկարիչ, ազգությամբ հույն Էլ Գրեկոն իր ինքնատիպ արվեստով  իսպանական գեղանկարչության առաջատարներից  է:

Էլ Գրեկոն (իսկական անուն-ազգանունը՝ Դոմենիկո Թեոտոկոպուլի) աշակերտել է Կրետե կղզու սրբանկարիչներին (ուսուցիչ՝  Միքայիլ Դամասկինոս): Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդույթները: Մոտ 1567 թ-ին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ). սովորել է Տիցիանի արվեստանոցում: Այստեղ  նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–75 թթ.), «Մարխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ: 1570 թ-ին  Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզեին: Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են: 1577 թ-ին նա տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում. այստեղ Էլ Գրեկոն, դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները («Սուրբ Մավրիկիոսի չարչարանքը», 1580–82 թթ., «Կոմս Օրգասի թաղումը», 1586–88 թթ., «Տոլեդոն ամպրոպի պահին», 1596–1600 թթ., «Հոգեգալուստ», 1610–14 թթ.,  «Պետրոս և Պողոս առաքյալները», 1614 թ. և այլն): 
Էլ Գրեկոն 1610–14 թթ-ին ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեդոյից» գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում:
Էլ Գրեկոյի ստեղծագործություններն ամբողջությամբ ներկայացվել են նրա մահից 300 տարի անց՝ XX դարի սկզբին:
Էլ Գրեկո. «Կոմս Օրգասի թաղումը» (1586–88 թթ.)
«Մարիամ Մագթաղինացու 
ապաշխարումը» (1589 թ.)
«Պետրոս և Պողոս առաքյալները» (1614 թ.)





«Էլ Գրեկո... Հավերժ ապրող արվեստ»:
Գրիգոր Գուրզադյան,
աստղագետ