Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Ալեքսանդր Բելլը 1876 թ-ին հայտնագործեց հեռախոսը: Այս լուսանկարում նա առաջին անգամ 1892 թ-ին հեռախոսով Նյու Յորքից զանգահարում է Չիկագո:
Հեռագրական առաջին ապարատներից 
Գյուտարարները կատարելապես նոր բան ստեղծող կամ հին գաղափարների իրականացման նոր եղանակներ հայտնագործող մարդիկ են:
Բազմաթիվ կարևորագույն գյուտեր կատարել են առանձին անհատներ, մինչդեռ այլ գյուտերի վրա տքնել են մարդկանց մեծաթիվ խմբեր: Պատմությանը հայտնի չէ, թե ովքեր են կատարել ամենաառաջին գյուտերից շատերը, օրինակ՝ ո՞վ է հայտնագործել անիվը, գութանը, բրուտագործական առարկաները, գործվածքները, մետաղե գործիքները և շատ ու շատ այլ բաներ:
Յուրաքանչյուր գյուտ կատարվել է՝ հիմնվելով նախկինում կատարվածների վրա, և դրանով հնարավոր է դարձրել մարդկության հետագա առաջընթացը:
Այսօր խոսելով գյուտերի մասին՝ մենք սովորաբար պատկերացնում ենք մեքենաները, հրթիռները, համակարգիչները, կենցաղում՝ հեռախոսները, հեռուստացույցները, ինքնաշխատ լվացքի մեքենաները և այլն: Սակայն գյուտեր են նաև որևէ նոր բան ստանալու եղանակները, օրինակ՝ թղթի կամ պահածոյացված սննդի արտադրությունը:
Հայտնի են հարյուրավոր գյուտարարների անուններ, որոնց հայտնագործությունները մեծ ազդեցություն են թողել մեր կյանքի վրա (գյուտարարների մի մասի անունները տրված են աղյուսակում): Երբեմն գյուտը կրում է իր ստեղծողի անունը, օրինակ՝ Բիրոյի գնդիկավոր գրիչ, ռենտգեն, դիզելային շարժիչ և այլն: Ժամանակակից մեքենաների, մեխանիզմների, սարքերի ու սարքավորումների մեծ մասն այնքան բարդ է, որ դրանք ստեղծում են ոչ թե գյուտարար-անհատները, այլ մարդկանց ողջ կոլեկտիվներ: