Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


1847 թ., Մայլան, ԱՄՆ Օհայոյի նահանգ
1931թ., Վեստ Օրինջ, Նյու Ջերսիի նահանգ

Թոմաս Էդիսոնը 
 խոշորագույն գյուտարարներից է. արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում` էլեկտրական լամպը,  ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը և այլն:

1888 թ-ին արված այս լուսանկարում Թոմաս Էդիսոնը պատկերված է իր հայտնի գյուտի՝ ձայնագրիչի հետ:
10 տարեկանից Թոմասն արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում: Դրանց համար դրամ էր հարկավոր, և պատանին լրագրավաճառ դարձավ գնացքում: Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել: Բայց շատ չանցած՝ լաբորատորիայում հրդեհ բռնկեց, և վագոնն այրվեց: Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը, սակայն, ոչ ոքի չհետաքրքրեց: Երկրորդ հայտնագործությունը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր:
1869 թ-ին Էդիսոնն իր հայտնագործած հեռագրության սկզբունքների համար ստացավ դրամական խոշոր պարգև: Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»: Էդիսոնը սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր հայտնագործություն:
Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին` ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877 թ-ին: Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաարդյունաբերությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա- և տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը: Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ: Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն էր: Դրան հաջորդեց իսկական հեղափոխությունը, երբ նա հայտնագործեց լամպի թելիկի համար ամենահարմար նյութը՝ վոլֆրամը:
Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում: Նա թեև չկարողացավ բացատրել դա, սակայն մենք այժմ գիտենք, որ այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ: Այդ երևույթն ստացավ «Էդիսոնի էֆեկտ» անունը: Այս հայտնագործության շնորհիվ ստեղծվեց էլեկտրոնային ռելեն (օգտագործվում էր մինչև տրանզիստորների և միկրոչիփերի երևան գալը), և այն, ըստ էության, դարձավ ժամանակակից ողջ էլեկտրոնիկայի հիմքը:
1882 թ-ին Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը: Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ: Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում: