Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Լաքերը ոչ միայն գեղեցիկ տեսք են տալիս տարբեր առարկաների, այլև ունեն պաշտպանիչ նշանակություն:

Լաքերը թաղանթ առաջացնող նյութերի լուծույթներն են օրգանական լուծիչներում: Փայտե, մետաղե և այլ մակերեսներ բարակ շերտով պատելուց և չորացնելուց հետո լաքերն առաջացնում են մակերեսին ամուր կպած պինդ, փայլուն, թափանցիկ թաղանթներ: Այդ թաղանթներն առարկաները պաշտպանում են մթնոլորտի և այլ վնասակար ազդեցություններից, ինչպես նաև ունեն գեղազարդիչ նշանակություն:
Լաքերի մեծամասնությունն անգույն է: Գունավոր լաքեր ստանալու համար նրանց ավելացնում են լուծելի օրգանական ներկանյութեր, որոնք պահպանում են թաղանթների թափանցիկությունը: Սև լաքերը պատրաստում են հանքաձյութերից: 
Լաքապատում են ցողելու, քսելու, թաթախելու և այլ եղանակներով:
Լաքերը մածուցիկ են, ներծծվում են առարկայի մակերևույթով և արագ չորանում են: Լաքաթաղանթները կարծր են, ամուր, մթնոլորտա- և լուսադիմացկուն, կայուն` ջրի, բենզինի, հանքային յուղերի ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաև էլեկտրամեկուսիչ են:
Լաքերի որոշ տեսակներ կիրառվում են նաև գեղազարդիչ-կիրառական արվեստում:
    
   Մ. թ. ա. 2-րդ հազարամյակից հայտնի են չինական գեղարվեստական լաքերը. չինացիները փայտից կամ մետաղից պատրաստված գեղարվեստական առարկաների (բաժակներ, սկահակներ, կահույք, ճարտարապետական մանրամասեր) ողորկ ու գեղազարդված մակերեսը ծածկել են լաքի ծառի խեժով: