Այբուբեն
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Բանգի
Տարածքը՝
623 հզ. կմ2
Բնակչությունը՝
3,8 մլն
Պետական լեզունները՝ 
ֆրանսերեն, սանգո
Դրամական միավորը` 
աֆրիկյան ֆրանկ
Այս պետությունը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում և անվանումն էլ ստացել է ըստ գրաված աշխարհագրական դիրքի: Տարածքի մեծ մասը զբաղեցնում է 600–800 մ բարձրության թույլ ալիքավոր Ազանդե բարձրությունը (առավելագույնը՝ 1388 մ, Նգոյա լեռ), որը հյուսիսում աստիճանաբար վերածվում է ճահճապատ հարթության: Կան ալմաստի, ուրանի, երկաթի, լիգնիտի պաշարներ: 
Դեպի ծով ելք չունեցող երկրներից է:
Կլիման հասարակածային է: Խոշոր գետերն են Ուբանգին, Մամբերեն, Կոտոն, որոնք սահանքավոր են և ոչ նավարկելի: Լանդշաֆտում գերակշռում են սավաննաներն ու մշտադալար անտառները:
1894 թ-ից երկրի տարածքը եղել է ֆրանսիական տիրույթ՝ Ուբանգի-Շարի անվամբ (այդպես է կոչվել Ուբանգի և Շարի գետերի միջագետքում գտնվելու համար): Երկիրն անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսի 13-ին:
Բնակչության 70 %-ը կազմում են գբանա և ազանդե ժողովուրդները, կան նաև մականեր, նգիրիներ, ֆրանսիացիներ և այլք: 
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են բամբակենի, սուրճ, բատատ, կորեկ, ծխախոտ, գետնանուշ և այլն: Մթերում են արժեքավոր բնափայտ: Արդյունահանում են ալմաստ, կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ:
Զարգացած է փայտի փորագրազարդումը: Բրուտագործական առարկաներն աչքի են ընկնում նախշերի բազմազանությամբ: Պատրաստում են հյուսածո իրեր (խսիրներ, կողովներ, պայուսակներ, գլխարկներ), մետաղե և փղոսկրե զարդեր: