Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Արդուկ
Ինքնաշխատ լվացքի մեքենաները ինքնուրույն լվանում, պարզաջրում և քամում են լվացքը, որոշ տեսակներ նաև չորացնում: Լվացքի մեքենաների մեծ մասում տեղադրված են մեքենայի տարբեր ծրագրերը ղեկավարող միկրոչիփեր:
Սառնարան
Մեզանից  դեռևս 100 տարի առաջ մարդիկ ջուրը վերցնում էին ջրհորից, ուտելիքը պատրաստում վառարանի վրա կամ թոնրում, իսկ լվացքը ձեռքով էին անում: Ներկայումս ամենաբազմատեսակ կենցաղային տեխնիկան (սառնարաններ, փոշեկուլներ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ և այլ սարքեր) զգալիորեն հեշտացրել է մարդկանց կյանքը: 
Ժամանակակից բնակարանների մեծ մասում կա ջուր և էլեկտրականություն, կոյուղի և գազ: Սանտեխնիկայի հիմնական տարրերը՝ ծորակները, լվացակոնքերը, լողատաշտերը, ցնցուղները, զուգարանակոնքերը, ինչպես նաև ջեռուցման մարտկոցները տեղադրվում են շենքերի շինարարության ժամանակ: Կենցաղային սարքերը՝ գազօջախները, լվացքի և աման լվացող մեքենաներն ու սառնարանները, սովորաբար տեղադրվում են որոշակի տեղում և սնվում են էլեկտրացանցի հոսանքով: Էլեկտրոնիկայի շնորհիվ այդ սարքերը դարձել են ավելի արդյունավետ. բավական է սեղմել կոճակը, և միկրոպրոցեսորով
Վակուումային փոշեկուլները նախատեսված են գորգերը և հատակը մաքրելու համար: Օդամղիչը սարքի առջևի մասում առաջացնում է վակուում, որի շնորհիվ փոշին և կեղտը կցափողով ներծծվում են:
ղեկավարվող աման լվացող մեքենան կլվանա, կպարզաջրի և կչորացնի ապակե ու մետաղե ամանեղենը:
Փոշեկուլները, արդուկները, էլեկտրաթեյնիկները և նմանատիպ սարքերը պետք է թեթև լինեն: Դրանց մեծ մասն աշխատում է էլեկտրացանցի հոսանքով, իսկ մի մասի համար անհրաժեշտ են նաև ճկուն հաղորդալարեր: Այժմ կան նաև առանց հաղորդալարի (առանց էլեկտրացանցի) աշխատող արդուկներ, որոնք միանում կամ անջատվում են իրենց հիմնամասից:
Նախկինում լայնորեն տարածված վառելիքի` փայտի, ածխի և տորֆի փոխարեն ժամանակակից սալօջախներն աշխատում են հիմնականում էլեկտրականությամբ ու գազով և  միայն հազվադեպ` պինդ վառելիքով՝ ածուխով կամ փայտով: Միկրոալիքային վառարաններում սնունդը տաքանում է էլեկտրամագնիսական ճառագայթման հաշվին: Այդ վառարաններում միկրոալիքները ռեզոնանսի սկզբունքով ստիպում են սննդանյութի մոլեկուլներին ավելի արագ շարժվել, ավելի ինտենսիվ շփվել միմյանց հետ, որի շնորհիվ բարձրանում է սննդի ջերմաստիճանը, և այն տաքանում է ներսից: Դա հնարավորություն է տալիս ավելի արագ պատրաստել կերակուրը և խնայել էլեկտրաէներգիա ու ժամանակ:
Որոշ էլեկտրական վառարաններում սովորական էլեկտրապարույրի փոխարեն օգտագործվում են էլեկտրական հոսանքով տաքացվող վոլֆրամային հալոգենային լամպերը: Սալօջախի մեկ այլ, այսպես կոչված ինդուկցիոն տեսակը, մետաղե հատակով տաքացվող կաթսաներ են: 
Տես նաև Էլեկտրոնիկա: