Այբուբեն
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
Արագ Որոնում


1. Քարայծ, 2. վիթ, 3. սայգա, 4. թրաեղջյուրավոր այծքաղ, 
5. սպիտակապոչ գնու, 6. եզնայծ, 7. գաճաճ այծքաղ
Այծքաղները սնամեջ եղջյուրավորների ընտանիքի որոճող, երկկճղակավոր կաթնասուն կենդանիներ են:
Փոքր այծքաղները, որոնց անվանում են վիթեր, շատ բարեկազմ են, ունեն բարակ ոտքեր, նրբագեղ վիզ և շատ թեթևաքայլ են: Տարածված են հիմնականում Աֆրիկայում, ավելի քիչ՝ Հարավային և Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Ապրում են անապատներում, անտառային և ալպյան գոտիներում, տափաստաններում: 
Անդրկովկասում վիթերից հայտնի է ջեյրանը: Նրա մարմնի երկարությունը 95–115 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 33 կգ: Արուներն ունեն սև, քնարաձև, մինչև 40 սմ երկարությամբ օղակաձև հաստացումներով եղջյուրներ (էգերը չունեն): Վազում են մինչև 60 կմ/ժ արագությամբ: Ապրում են խմբերով (ամռանը՝ 3–5, ձմռանը՝ 10–20 կենդանի): Ապրիլ-մայիսին էգն ունենում է 1–2 ձագ: Կյանքի տևողությունը 6–7 տարի է: 
Սայգա այծքաղը վիթից շատ տարբեր է. ունի մեծ գլուխ՝ փքված և փափուկ քթով, սուր հոտառություն, ուժեղ և մկանուտ կարճ ոտքեր: Սակայն սայգան կարող է 1 ժամում տափաստանով կտրել-անցնել ավելի քան 70 կմ տարածություն: Ապրում է Մոնղոլիայի, Արևմտյան Չինաստանի, Ղազախստանի և ստորին Վոլգայի տափաստաններում ու կիսաանապատներում: 
Քարայծը տարածված է Եվրոպայի լեռներում և Կովկասում: Նա թեթևությամբ սլանում է լեռների գլխապտույտ բարձունքներով:
Գնու այծքաղը ապրում է Աֆրիկայում: Նրա մարմինն ու պոչը նման են ձիու մարմնին ու պոչին, իսկ երկկճղակավոր սմբակներն ու եղջյուրավոր գլուխը՝ ցուլի սմբակներին ու գլխին: Նա շատ արագավազ է` չնայած ծանրաշարժ է թվում:
Արտակարգ գեղեցիկ են այծքաղների, օրինակ` կուդուի` գալարուն, սև այծքաղի` թրանման, օրիքսի ուղիղ ու երկար եղջյուրները:
Այծքաղներն ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը, մորթին և եղջյուրները: Այդ պատճառով էլ այծքաղների շատ տեսակներ որսի առարկա են դառնում, որը հանգեցրել է նրանց գլխաքանակի կտրուկ նվազման: Ներկայումս այդ կենդանիները պահպանության տակ են վերցված: Այծքաղների մի շարք տեսակներ պահպանվում են հիմնականում արգելոցներում: ՀՀ-ում հանդիպող ջեյրանը նույնպես պահվում է արգելոցներում:  
  
  • Այծքաղները շատ տարբեր են լինում. ամենախոշորները կովի մեծության աֆրիկյան եզնայծերն են, իսկ ամենափոքրերը, որ նույնպես աֆրիկյան են, նապաստակի մեծության դիկ-դիկներն են: