Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Կաթսաներ
Թավաներ
Շոգեեփոց
Միկրոալիքային վառարանում  մթերքը ջերմամշակվում է  հատուկ սարքի` մագնետրոնի առաջացրած գերբարձր հաճախության ալիքների էներգիայով:
Սննդամթերքի զգալի մասը կարելի է օգտագործել միայն խոհարարական մշակման ենթարկելուց հետո, որով բարելավվում է սննդի համը, և այն դառնում է ավելի դյուրամարս: Ջերմային մշակման դեպքում ոչնչանում են նաև վնասակար բակտերիաները: Սակայն չափից ավելի ջերմային մշակումը նույնպես վնասակար է, որովհետև հանգեցնում է սննդարար ու կենսաբանորեն ակտիվ նյութերի և վիտամինների կորստի:
Կերակրի պատրաստումը ներառում է մթերքի նախնական (լվացում, կեղեվում, ոչ պիտանի մասերի հեռացում և կտրտում) ու ջերմային (եփում, տապակում, շոգեհարում և այլն) մշակումը:
Որոշ մթերքներ պահանջում են համակցված ջերմամշակում:

Սննդամթերքի խտանյութեր
Կերակրատեսակների արագ պատրաստման համար օգտագործվում են սննդամթերքի տարբեր խտանյութեր: Դրանք չորացրած բուսական (բանջարեղեն, միրգ, հացահատիկ) և կենդանական (միս, կաթնամթերք, ձուկ) մթերքի խառնուրդներ են, որոնց ավելացվում են ճարպեր, շաքար, համեմունքներ:
Սննդամթերքի խտանյութեր պատրաստում են նախապես եփած ձավարներից, ընդեղենից, բանջարեղենից, ուստի դրանք օգտագործելուց առաջ պետք չէ այլևս եփել, այլ ընդամենը ավելացնել եռացրած ջուր և մի քանի րոպե պահելուց հետո, երբ այն ձեռք է բերում անհրաժեշտ թանձրություն (օրինակ՝ շիլան), կարելի է ուտել: Սննդամթերքի խտանյութերն արտադրվում են աղյուսիկների ձևով (50–200 գ զանգվածով աղյուսիկներն ամուր փաթաթվում են խոնավանթափանց նյութերով ու թղթով) և հատիկավոր (կշռաբաշխում են պոլիէթիլենով կամ այլ թաղանթանյութով պատված թղթե ծրարներում):
Սննդամթերքի խտանյութեր են նաև չոր նախաճաշերը, վարսակի և եգիպտացորենի ձողիկները, տապակած կարտոֆիլը (չիփսերը), չոր սոուսները, կեքսերի ալրային խառնուրդները և այլն: 
Տարբեր տեսակների սննդամթերքների խտանյութերի պահպանման ժամկետները 3–12 ամիս են՝ մինչև +20օC ջերմաստիճանի պայմաններում: Խտանյութերի առավելություններն են նվազագույն զանգվածը, բարձր կալորիականությունը, պահելու և փոխադրելու հարմարավետությունը, օգտագործելու նպատակահարմարությունը և այլն:
Էլեկտրաջեռոց
Ճարպաջեռոց

  • Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային կերակրատեսակները, որոնք, աշխարհագրական, կլիմայական, ազգային, կրոնական և մի շարք այլ գործոններով պայմանավորված, ունեն որոշակի առանձնահատկություններ և կազմում են նրա ազգային խոհանոցը: