Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


«Այսբերգ» անգլերեն նշանակում է սառցալեռ:
Այսբերգները, կարծես, սառցե լողացող լեռներ են, որոնք առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից կամ պարզապես լողացող սառցաշերտերի բեկորներ են: Այսբերգներն առաջանում են Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից: Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա: Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը: Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը: Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև: Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով` այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած: Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում: Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն: Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ:
Օվկիանոսում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում: Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց: 1912 թ-ին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ» մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում մառախուղի մեջ բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ: 1959 թ-ին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ: Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը: Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են: Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր: 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները: Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր: Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ: Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով: Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի  լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի: