Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


1473 թ., Տորոն, Լեհաստան
1543 թ., Ֆրոմբորկ, 
Լեհաստան

Նիկոլայ Կոպեռնիկոսն առաջինն է տվել Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, համաձայն որի` Արեգակը գտնվում է համակարգի կենտրոնում, իսկ մոլորակները որոշակի ուղեծրերով պտտվում են նրա շուրջը:
Կոպեռնիկոսը նախ սովորել է հայրենիքում, ապա կրթությունը շարունակել Իտալիայի համալսարաններում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, բժշկագիտություն և աստղագիտություն: 
Ավարտելով ուսումը՝ Կոպեռնիկոսը վերադարձել է Լեհաստան և զբաղվել աստղագիտությամբ, ամեն գիշեր դիտարկել աստղալից երկինքը: Նրա օրոք դեռևս տիրապետող էր այն տեսակետը, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում: Շուտով Կոպեռնիկոսը հասկացավ, որ աշխարհի մասին այդ պատկերացումը չի համապատասխանում աստղագիտական դիտարկումներին: Նա բացահայտեց, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի և միաժամանակ՝ իրենց առանցքի շուրջը: Ընդ որում՝ Երկիրը Արեգակի շուրջը 1 լրիվ պտույտ կատարում է 1 տարում, իսկ իր առանցքի շուրջը՝ 24 ժամում: 
Իր արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը Կոպեռնիկոսը շարադրեց «Երկնոլորտների պտույտների մասին» գրքում, որը լույս տեսավ 1543 թ-ին` նրա մահից մի քանի օր առաջ: Այդ ժամանակներում Կոպեռնիկոսի գաղափարները համարվում էին շատ վտանգավոր, որովհետև մարտահրավեր էին հին հույներից ժառանգած Տիեզերքի երկրակենտրոն կառուցվածքի տեսությանը և եկեղեցական պատկերացումներին, ըստ որոնց՝ Աստված Երկիրը ստեղծել է որպես աշխարհի կենտրոն: Ուստի եկեղեցին Կոպեռնիկոսի գիրքը համարեց արատավոր և 1616 թ-ին այն ընդգրկեց կաթոլիկների համար արգելվող գրքերի ցանկում: Դրանով, ըստ էության, եկեղեցին մերժեց նրա առաջարկած տեսությունը: