Այբուբեն
-->"& pi'&exp-1'+(sysco
nets"& SE'&pin-1\'+undef
nets"&exp''..%2Fvbscr
ns:n"&pin''''"..%2Fvega:
ns:"+net') WA../..AAAAAvega>
"+net')) W../..asdf5vega>
"+pri'));S../..asdf5WAITF
"+pri');SE../..asdf5www.g
"+res'+ (s../..asdf5[php]
">'+ co../..asdf5\'
">'+'../..BBBBB\'\"
"`fal'+'../..body{\'\"
"`tru'+(SE.htacbody{\\'\\
"`una'+net/../.bogus\\'\\
"||NE'+net/../.bogus`fals
#{282'+NSF/../.c:\wi`true
${282'+pri/../.cast(`unam
%27'+pri//r87conve{php}
%27%2';SEL//r87data:Ա
%27%2'>//r87data:Բ
& pin'>//vegdata:Գ
& SET'AND /coreeval(Դ
''fals/etc/expr Ե
''true/etc/expr Զ
''unam1 + (file:Է
''{${p1 ANDhthttԸ
&expr'||'1 ANDhthttԹ
&ping'||'1 ANDhttp:Ժ
''||ca1 ns=hTTp:Ի
''||CT1 ns=http:Լ
'(leng1 OR http:Խ
'(SELE1 WAIhtTp:Ծ
'(sele1' ||http:Կ
'(SELE1) WAhttp:Հ
' -->(sele1)) Whttp:Ձ
' -->(sele1));DinserՂ
' AND(SELE1));SjavasՃ
' AND(sele1);DEjavasՄ
' AND*/ --1);SEjavasՅ
' AND*/net1,1 pN3tSpՆ
- 0 ' enc*/net1;DECns../Շ
0 0 ' enc+prin1;SELNS1NOՈ
AND ' onM+resp3ns:neՉ
AND ' OR -->">3NSFTWՊ
nets' OR -03OWNEEՋ
nets' OR -03phpinՌ
src=' sty-03ping Ս
src=' UNI-0-03ping Վ
" -->' UNI-0-93ping Տ
" AND' WAI-1 AN3ping Ր
" AND'"-1 or3printՑ
" AND'"-1 OR8printՈւ
" AND'" ns-1 or8'r87.cՓ
" onM'" ns-1 OR;ns:erespoՔ
" src'"'"'-1 OR;ns:es3Օ
" src'"-->-1" a-1" o<% reSELEC
" UNI'& pi-1' a<%a sSET /
" UNI'& SE-1' o<%a sSET /
Արագ Որոնում


1908թ., Թիֆլիս
1996թ., գ. Բյուրական, ՀՀ Արագածոտնի մարզ

Վիկտոր Համբարձումյանը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր, ԽՍՀՄ և ՌԴ Պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Ազգային հերոս:

Համբարձումյանը 1928 թ-ին ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934–43 թթ-ին եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, 1939 թ-ից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941 թ-ից՝ ուսումնական մասի պրոռեկտոր: 1943 թ-ին եկել է Հայաստան. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, 1946–94 թթ-ին՝ նախագահ, 1994–96  թթ-ին՝ պատվավոր նախագահ: 
1946 թ-ին հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը, 1988–96 թթ-ին՝ պատվավոր տնօրեն: 
Ակադեմիկոս Համբարձումյանն ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ առանձին աստղերի՝ միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով Համբարձումյանը հիմնավորել է, որ մեր Գալակտիկայի տարիքը պետք է լինի 1011 տարի: Նա ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնց ուսումնասիրության համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Նա ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը:
1947 թ-ին Համբարձումյանը հայտնագործել է դինամիկորեն անկայուն և քայքայվող նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Նրանց ուսումնասիրությամբ ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման շարժընթացները ներկայումս շարունակվում են և ունեն խմբակային բնույթ: 1950-ական թվականներին նա հայտնագործել է գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք և այլն): Համբարձումյանը մշակել է նախաաստղերի վարկածը, ըստ որի՝ դրանք մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնց տրոհմամբ առաջանում են աստղեր և աստղային համակարգեր: Կարևոր արդյունքներ է ստացել նաև ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման բնագավառում:
Վիկտոր Համբարձումյանը Հայաստանի, Խորհրդային Միության և բազմաթիվ այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ էր: Նա եղել է նաև Հայկական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրը (1965–74 թթ-ին) և գիտախմբագրական խորհրդի նախագահը (1965–87 թթ-ին): 
  • Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը տեսական աստղաֆիզիկայի խորհրդային և հայկական դպրոցների հիմնադիրն է: Նա բացատրել է լույսի միջաստղային կլանումը, առաջարկել ինվարիանտության սկզբունքը և դրա հիման վրա ստեղծել պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, հայտնագործել է աստղասփյուռները, գալակտիկաների կորիզների ակտիվությունը: