Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Լուանդա
Տարածքը՝  
1247 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
13,9 մլն
Պետական լեզուները՝ 
պորտուգալերեն,
աֆրիկյան լեզուներ
Դրամական միավորը՝  
քվանզա
Անգոլան գտնվում է Աֆրիկայի հարավ-արևմուտքում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են սարահարթերը, ծովափնյա նեղ (50–200 կմ) շերտը՝ դաշտավայրերը: Հարուստ է ալմաստի, նավթի, գորշ ածխի, ոսկու, երկաթի, պղնձի պաշարներով:
Կլիման ներքին շրջաններում մերձհասարակածային է, ափամերձ գոտում՝ արևադարձային: Խոշոր գետերը՝ Զամբեզին, Կվանգոն, Կասաին, ջրառատ են, սահանքավոր և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ:
Տարածքի 48 %-ը զբաղեցնում են մշտադալար անտառները:
Անգոլան եղել է Պորտուգալիայի գաղութը և անկախություն է ձեռք բերել 1975 թ-ին: Երկար ժամանակ երկրում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, որն ավարտվեց 1996 թ-ին: 
Երկրի բնակչության 96 %-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, կան պորտուգալացիներ և այլք:
Անգոլայի ազգային բանկի շենքը Լուանդայում
Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է (հատկապես` ալմաստի, նավթի), որի արտադրանքի մեծ մասը արտահանվում է:Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են սուրճը, սիզալը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը: 
Գյուղական բնակավայրերում տները երկթեք կամ վրանաձև ծղոտե տանիքներով խրճիթներ են: Քաղաքներում կան ժամանակակից ոճի կառույցներ: Տարածված են փայտի փորագրությունը, ծղոտից, խոտից հյուսածո իրերի (զամբյուղներ, պարկեր) պատրաստումը: