Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ամերիկյան աստղանավորդ Ուլրիչ Վոլտերը 
ցուցադրում է անկշռությունը
Զարմանալի երևույթ է անկշռությունը: Երբ տիեզերանավը դուրս է գալիս մերձերկրյա ուղեծիր, նրա մեջ գտնվող բոլոր առարկաները հանկարծ կորցնում են իրենց կշիռը: Շրջված բաժակից, օրինակ, ջուրը չի թափվում: Շարժվելու համար ոչ մի ջանք հարկավոր չէ. տիեզերագնացները լողում, սավառնում են տիեզերանավում:
Ի՞նչ է անկշռությունը, և ինչու՞ է այն առաջանում:
Անկշռությունը նյութական մարմնի այնպիսի վիճակ է, երբ նրա վրա ազդող արտաքին ուժերը հավասարակշռում են իրար կամ բացակայում են, և կամ այդ մարմինը շարժվում է ազատ անկման արագացմամբ. այդ դեպքերում մարմինը կորցնում է կշիռը: 
Անկշռության երևույթը լավ հասկանալու համար պատկերացրեք վերելակում գտնվող մարդուն: Երբ արագացումով ուղղաձիգ իջնող վերելակի արագացումը հավասարվի ազատ անկման արագացմանը, վերելակն ու մարդը կգտնվեն ազատ անկման մեջ, և ոչ մի փոխադարձ ճնշում չի լինի. այդտեղ առկա է անկշռությունը:
Տիեզերքում յուրաքանչյուր առարկա անկանոն լողում է տարածության մեջ, քանի որ այնտեղ ձգողության ուժը շատ չնչին է, այսինքն` գրեթե բացակայում է: Բոլոր առարկաները դառնում են անկշիռ:
 Անկշռության պայմաններում տիեզերագնացներից ոմանց ինքնազգացողությունը լավ է` արտակարգ թեթև և ուրախ, մյուսներինը՝ վատ, ասես անընդհատ անկման մեջ լինեն: Մարդու օրգանիզմը նույնպես վերակառուցում է իր աշխատանքը: Սիրտն աշխատում է ավելի փոքր ծանրաբեռնվածությամբ՝ մղելով անկշիռ արյուն: Այն հորդում է դեպի գլուխը, և մարդուն թվում է, թե իրեն գլխիվայր են շրջել: Առանց ծանրաբեռնվածության, մկանները թուլանում են, փոքրանում են ոսկրերի չափերն ու ամրությունը: Ի՞նչ աստիճանի կարող է վերակառուցվել մարդու օրգանիզմն անկշռության պայմաններում: Այս հարցը շատ կարևոր է տիեզերագնացության զարգացման համար: Գիտնականները պայքարում են անկշռության վնասակար ազդեցության դեմ: Տիեզերանավերում և ուղեծրային կայաններում ստեղծում են շարժվող վազքուղիներ, որպեսզի տիեզերագնացները կարողանան մարզել իրենց մկանները: Փորձ է արվում ստեղծել հատուկ սարքեր, որոնցով այդ պայմաններում հնարավոր լինի ձգողականության (գրավիտացիոն) դաշտ ստեղծել: Տիեզերագնացներին հագցնում են նաև ծանրացված կամ մկանների վրա հատուկ ճնշում գործադրող համազգեստներ: