Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


1738 թ., Հանովեր, Գերմանիա 
 1822 թ., Սլաու, Լոնդոնի մոտ
Անգլիացի աստղագետ Վիլյամ Հերշելը հայտնաբերել է Ուրան մոլորակը, նրա 2 արբանյակն ու դրանց հակադարձ շարժումը, Սատուռնի 2 արբանյակը (1789): Նա առաջինն է ուրվագծել Գալակտիկայի ընդհանուր ձևն ու գնահատել նրա չափերը:
Վիլյամ Հերշելն ատղագիտություն սովորել է ինքնուրույն: Նա պատրաստել է աստղադիտակների հարյուրավոր հայելիներ, իսկ երկնքի դիտումներն սկսել է 1773 թ-ից: Հերշելը հաստատել է կրկնակի աստղերի գոյությունը և կազմել դրանց 3 աստղացուցակ: Նա հայտնաբերել է ավելի քան 2500 նոր միգամածություններ ու աստղակույտեր, ուսումնասիրել Արեգակի և բազմաթիվ աստղերի սպեկտրներ, չափել Սատուռնի և նրա օղակների պտտման պարբերությունները: Հերշելը հայտնաբերել է արեգակնային համակարգի շարժումը տարածության մեջ, առաջ է քաշել դիֆուզային նյութից աստղերի առաջացման միգամածային տիեզերածնության վարկածը:
Նա եղել է Լոնդոնի թագավորական ընկերության և Սանկ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ: