Այբուբեն
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
Արագ Որոնում


Ձիարշավ
Ձիավարության մրցում
Ձիասպորտը (հեծելային սպորտ) կամ նժույգավարությունը հնագույն մարզաձևերից է: Հունական օլիմպիական խաղերի ծրագրում ձիարշավներն ընդգրկվել են դեռևս մ.թ.ա. 648 թ-ին:
Ժամանակակից ձիասպորտն ընդգրկում է ձիերի վարժեցումը, փորձարկումը, արգելքների հաղթահարումը (կոնկուր), եռամարտը, ձիարշավները, սթիփլչեյզը, կրոսները, պոլոն և այլն: Ձիասպորտի մրցումները լինում են անհատական և թիմային. մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք: Ձիասպորտի զարգացման հարցերով զբաղվում է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիան, որը հիմնադրվել է 1921 թ-ին Փարիզում և ընդգրկում է ավելի քան 80 երկրների մարզիկների:
Ձիասպորտի միջազգային առաջնություններում մարզիկները մրցում են ձիավարության բարձրագույն դպրոցի, արգելքների հաղթահարման և եռամարտի ձևերում:
Ձիավարության բարձրագույն դպրոցի մրցումներն ընդգրկում են ձիաքայլքի տարբեր տեսակներ՝ վարգարշավը, քառատրոփարշավը, կողընթաց շարժումները, մեկ ոտքի վրա արագ կիսապտույտն ու լրիվ պտույտը և այլ շարժումներ:
Արգելքների հաղթահարման մրցության ժամանակ հեծյալը համապատասխան հաջորդականությամբ հաղթահարում է 160 սմ բարձրությամբ 13–16 արգելք:
Եռամարտն ընդգրկում է մարզարանային ձիավարության, դաշտային փորձարկումների և արգելքների հաղթահարման մրցումները: 
Տարածված են նաև ձիասպորտի այլ ձևեր. օրինակ՝ ձիարշավների ժամանակ ձիավարներն աշխատում են արագ և անսխալ անցնել մրցատարածությունը: Արգելքներով ձիարշավն ընդգրկում է ոչ բարձր (մոտ 1 մ) արգելքների հաղթահարումը, իսկ սթիփլչեյզում օգտագործվում են վիթխարի անշարժ արգելքներ, որոնց վրայով թռիչքներն այնքան էլ անվտանգ չեն:
Ձիասպորտի համար մարզական ձիերի նախապատրաստական աշխատանքները պահանջում են երկար տարիների տքնաջան աշխատանք: Վարգաձիերի, հեծելաձիերի փորձարկումներն ու ձիասպորտի մրցումներն անցկացվում են ձիարշավարանում: Ժամանակակից ձիարշավարանում կան վազքային և հեծելային օղակաձև վազքուղիներ, որտեղ կառուցված են ձիասպորտի մրցումների հրապարակներ, արգելաշերտեր, հանդիսատեսի տրիբունաներ, ձիերին նախապատրաստելու շրջափակված վայր, օժանդակ և տնտեսական կառույցներ (ձիանոց, ձիաբուծարան և այլն): 
Մեր ժամանակներում ձիարշավի առաջին մրցումները Հայաստանում կազմակերպվել են 1920 թ-ին: 1949 թ-ին Երևանում կառուցվել է ձիարշավարան, որը վերակառուցումից հետո դարձել է ձիասպորտի ժամանակակից, բոլոր հարմարություններով օժտված մարզական կառույց:
  • Հայաստանում նժույգավարությունն ու ձիարշավներն ունեն դարերի պատմություն: Հայոց այրուձիի հեծյալները հանդես են եկել Նավասարդյան խաղերի և այլ տոնախմբությունների ժամանակ: Ձիարշավներ են կազմակերպվել նաև հարսանիքների, հաղթանակի տոների, ձեռնադրումների, օծման արարողությունների ժամանակ: Հայ պատմագիրների երկերում ձիասպորտը հիշատակվում է մականախաղ, ասպարախաղ, աղվեսախաղ, դրոշակախաղ և այլ անվանումներով: