 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Սենտ Ջոնս Տարածքը՝ 442,6 կմ2 Բնակչությունը՝ 63,9 հզ. Պետական լեզուն՝ անգլերեն Դրամական միավորը՝ արևելակարիբյան դոլար |
Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Փոքր Անտիլյան կղզիների խմբում: Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ Անտիգուա, Բարբուդա և Ռեդոնդա: Անտիգուան հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1493 թ-ին: Այն ամենամեծն է (280 կմ2), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով: Բարբուդան (160 կմ2) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ: 1493 թ-ից եղել է Իսպանիայի, 1632 թ-ից՝ Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն ձեռք է բերել 1981 թ-ի նոյեմբերին: Բրիտանացիներն այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերել են նեգր ստրուկներ, որոնց սերունդներն էլ այժմ կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը: Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, ցիտրուսներ: Երկրին որոշակի եկամուտներ է բերում օտարերկրյա զբոսաշրջությունը:
|