Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Ճարպերը սննդամթերքի կալորիական բաղադրամասերն են ու օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրը:
Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են: Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից` գլիցերիդներից: Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ: 
Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր: Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին:
Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1–1,5 գ՝ 1կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70–105 գ): Տարիքի հետ խուրհուրդ է տրվում պակասեցնել ճարպերի օգտագործումը: Գերադասելի է, որ օրգանիզմ մտնող ճարպերի 70 %-ը լինի կենդանական, իսկ 30 %-ը՝ բուսական ծագման:
Կենդանական ծագման ճարպերից բարձր սննդային արժեք ունի կարագը: Կենդանական են նաև խոզի, տավարի, ոչխարի, սագի ճարպերը: Դրանց յուրացվելիությունը կախված է հալման ջերմաստիճանից: Դժվարահալ ճարպերը (խոզի, տավարի, ոչխարի), որոնց հալման ջերմաստիճանը 37օC-ից բարձր է, յուրացվում են ավելի վատ, քան կարագը, բադի ու սագի ճարպերը և ձեթերը (պնդացման ջերմաստիճանը 37օC-ից ցածր է): Բուսական ծագման ճարպերը հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, E վիտամինով, ֆոսֆատիդներով և հեշտ են յուրացվում: Համակցված (բուսական և կենդանական) ճարպերից են մարգարինի տարբեր տեսակները, որոնց յուրացվելիությունը մոտ է կարագին: 
  • Ճարպի ոչ բավարար քանակություն պարունակող սնունդը քիչ սննդարար (ցածր կալորիական) է, իսկ չափից ավելի ճարպ պարունակող սնունդը դժվարամարս է, ինչը և կարող է հանգեցնել ճարպակալման: