Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սկոպիե
Տարածքը՝ 
25,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
2 մլն
Պետական լեզուն՝ 
մակեդոներեն
Դրամական միավորը՝ 
մակեդոնական դինար
Մակեդոնիայի Հանրապետություն
Մակեդոնիան նորաստեղծ պետություն է Հարավային Եվրոպայում: Այն առաջացել է 1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիայի տրոհման հետևանքով ստեղծվեցին 5 ինքնիշխան պետություններ:
Երկրի անունը պետք չէ շփոթել հնագույն Մակեդոնիա պետության՝ Ալեքսանդր Մակեդոնացու հայրենիքի հետ: Այդ պատճառով հաճախ Մակեդոնիա անվանն ավելացնում են նաև երկրորդ` նախկին Հարավսլավական Հանրապետություն անվանումը:
Բնակչության 66,5 %-ը մակեդոնացիներ են, բնակվում են նաև ալբանացիներ (22,9 %), թուրքեր, սերբեր, գնչուներ և այլք: Խոշոր քաղաքներն են Սկոպիեն, Բիտոլան, Պրիլեպը, Տետովոն:
Երկրի մակերևույթը լեռնային է. արևելքում ձգվում են Ռոդոպյան լեռները, կան ռելիեֆի կարստային ձևեր, մագնետիտի, կապարի, քրոմիտների, արծաթի, երկաթի պաշարներ:
Մակեդոնիայի կլիման անցումային է՝ բարեխառնից միջերկրածովայինի:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեն
Խոշոր գետերն են Վարդարը և Ստրումիցան, գեղեցկությամբ հռչակված է Օխրիդյան լիճը:
Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում խառնանտառներն ու թփուտները:
Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող, մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիադեղագործական, թեթև և սննդի ճյուղերը: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, ծխախոտ, զարգացած են այգեգործությունն ու խաղողագործությունը: