Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Մշակովի մեխակ
Մորուքավոր մեխակ
Մեխակը մեխակազգիների ընտանիքի խոտաբույս է, հազվադեպ՝ կիսաթուփ: Հայտնի է մեխակի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է 15 տեսակ՝ արևելյան, անհրապույր, խայտաբղետ, խավավոր, մանրածաղիկ և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավազոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Մշակության մեջ տարածված են գեղազարդիչ տեսակներ՝ պարտեզային, չինական, թուրքական, հոլանդական, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ:
Ցողունը հանգուցավոր է, բարձրությունը՝ մինչև 70 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև: Տեսակների մեծ մասի ցողունն ու տերևները գորշակապտավուն երանգ ունեն: Ծաղիկները երկսեռ են, ծոպավոր, ատամնաեզր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն: Պտուղը բուրավետ, երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է: Սերմերը սև են, մանր, տափակ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, C վիտամին և այլն:
Քուռի մեխակը հանդիպում է Արարատյան գոգավորության չոր, ավազոտ գետափերին և միջին լեռնային գոտու մարգագետիններում, անհրապույր մեխակը՝ Սյունիքի մարզի միջին լեռնային գոտու քարքարոտ լանջերին, Լիբանանի մեխակը՝ Երևանի և Վայոց ձորի ստորին ու միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին, մանրածաղիկ մեխակը՝ Վայոց ձորի մարզի միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
   Մեխակ է կոչվում նաև մեխակածառի չորացած ծաղկակոկոններից ստացվող համեմունքը: