Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Լրջուն
Օրոճ
Ներկատու են իրենց տարբեր օրգաններում ու հյուսվածքներում ներկող նյութեր արտադրող և կուտակող բույսերը: Այդպիսիք են բակլազգիների, տորոնազգիների, գաղտրիկազգիների, աստղածաղկազգիների, արենախոտազգիների, թթազգիների առանձին տեսակներ: 
Բույսերից ներկ ստանում են դրանք տաք ջրով, թթվային կամ հիմնային լուծույթներով լուծամզելու, երբեմն՝ հյութը մամլաքամելու միջոցով:
Ներկանյութ ստանալու համար օգտագործում են բույսն ամբողջությամբ (քարաքոս), արմատներն ու կոճղարմատները (փշաքեղ, տորոն), կանաչ զանգվածը՝ տերևներով (լրջուն), ծաղիկը և ծաղկամասերը (քրքում, կանճրակ, ոջլախոտ, օրոճ, վաղենակ), կեղևը (կաղնի, խնձորենի), փայտանյութը (սեքվոյա, սանդալենի, հացենի, կաղնի, բարդի և այլն): Դեղին ներկ կարելի է ստանալ, օրինակ, ծորենուց, օրոճից, ոջլախոտից, իշակաթնուկից,
Փշաքեղ
կանճրակից, սոֆորայից, երկնագույն և մանուշակագույն՝ լրջունից, փիփերթից, տուղտավարդից, գետնամուշկից, ներկատու մատիտեղից, կարմիր՝ սրնգենուց, տորոնից, սպանդից, մակարդախոտից, նռնենուց, շագանակագույն՝ փշաքեղից, աղտորից, ընկուզենուց, կաղնուց և տանձենուց, նարնջագույն՝ քրքումից, կանաչ՝ թանթրվենու և եղինջի տերևներից, տորոնի արմատներից, գիհու պտուղներից, թթենու ծաղկաբույլերից և այլն:
Բնական ներկերն անվտանգ են և օգտագործվում են սննդի արդյունաբերության (պանրիկներին, ճարպերին, հրուշակեղենին, խմիչքներին գույն տալու համար), օծանելիքի, գորգերի արտադրության մեջ: