Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Երկնաքարերը երկնքից Երկրի վրա թափվող տարբեր չափերի պինդ մարմիններ են:
Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ լուսաշերտեր: Դրանք ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են: Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, դրանք կոչվում են երկնաքարեր:
Ասուպներին հաճախ անվանում են ընկնող աստղեր, սակայն իրականում դրանք բոլորովին էլ աստղեր չեն: Այլ ընդամենը այրվող մարմիններ, ինչի արդյունքում մենք երկնքում տեսնում ենք վառ բռնկումներ:
Արեգակի շուրջը ուղեծրով շարժվելիս Երկիրը երբեմն անցնում է ասուպների մեծ կուտակումների միջով: Այդպիսի դեպքերում դիտվում են ասուպների «անձրևներ», որոնք, թվում է, թափվում են երկնակամարի փոքրիկ տիրույթներից:
Երկնաքարերը տիեզերքից ընկնող բավականաչափ մեծ քարե մարմիններ են, որոնք ամբողջությամբ չեն այրվում մթնոլորտում և հասնում են Երկրի մակերևույթին: Ամեն տարի մոտ 500 բավականաչափ խոշոր երկնաքարեր «ռմբահարում» են մեր մոլորակը: Երկնաքարերի  մի մասը կազմված է քարից, մյուսները՝ երկաթ-նիկելային խառնուրդից, իսկ երրորդները՝ և՜ մեկից, և՜ մյուսից: Երկնաքարերն իրենց բաղադրությամբ տարբերվում են Երկիրը կազմող հանքապարներից, ուստի գիտնականները աշխատում են գտնել և ուսումնասիրել դրանք:
Վաղ անցյալում տիեզերական տարածությունում թռչում էին շատ ավելի խոշոր երկնաքարեր, քան այժմ: Բարեբախտաբար դրանց մեծ մասն արդեն ընկել է տարբեր մոլորակների վրա, բայց դա չի նշանակում, թե ամբողջովին վերացել է մեծ երկնաքարի հետ Երկրի բախման հավանականությունը, որը կարող է խոշոր ավերածությունների պատճառ դառնալ:
Երկրի (նաև Լուսնի և այլ մոլորակների) մակերևույթի վրա ընկնելիս զանգվածեղ երկնաքարն առաջացնում է խոշոր, շրջանաձև խառնարան: Այս խառնարանը գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում, առաջացել է մոտ 25.000 տարի առաջ. տրամագիծը 1,2 կԵրկրի (նաև Լուսնի և այլ մոլորակների) մակերևույթի վրա ընկնելիս զանգվածեղ երկնաքարն առաջացնում է խոշոր, շրջանաձև խառնարան: Այս խառնարանը գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում, առաջացել է մոտ 25.000 տարի առաջ. տրամագիծը 1,2 կմ է, խորությունը՝ 200 մ:մ է, խորությունը՝ 200 մ: