Ջրածնի հայտնաբերման պատմությունից
Ջրածինն առաջինն ստացել ու հետազոտել է անգլիացի գիտնական Հ. Կավենդիշը 1776 թ-ին: Ցինկի ու երկաթի կտորների վրա աղաթթու կամ ծծմբական թթու լցնելիս նա նկատել է, որ անջատվում է ինչ-որ գազ: Այդ գազը երբեմն այրվում է հանգիստ, երկնագույն բոցով (որին անվանել է «այրվող օդ»), իսկ երբեմն՝ պայթյունով՝ առաջացնելով ջուր: 1787 թ-ին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն կատարել է հակառակ փորձը՝ ջրից ստացել է «այրվող գազը» և այն դասակարգել է քիմիական տարրերի շարքն ու անվանել ջրածին՝ այսինքն՝ ջուր ծնող: