Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Ջրաշուշանը (հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, նիմֆեա) ջրաշուշանազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույս է: Հայտնի է 40 տեսակ՝ տարածված հիմնականում արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ սպիտակ ջրաշուշանը և ձյունասպիտակ ջրաշուշանը՝ տարածված Լոռու (Գետավան գյուղ) և Շիրակի մարզերի նախալեռնային գոտու քաղցրահամ ջրերում, Տզրուկի, Ժանգոտ, Պարզ լճերում:
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսն է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Կոճղարմատը հզոր է: Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև` հաստ կոթուններով, և ազատ լողում են ջրի մակերևույթին: Ծաղիկները խոշոր են, մեկական, երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ, ցերեկը բացվում են, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվում  և ընկղմվում են ջրի մեջ: Պսակաթերթիկները բազմաթիվ են՝ կղմինդրաձև դասավորված: Պտուղը կանաչ է, բազմասերմ: Այն հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, ապա սերմերը դուրս են գալիս ջրի մակերևույթ և տարածվում ջրային թռչունների միջոցով:
Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով:
Ջրաշուշանը կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստական ջրամբարներում: Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա: Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք կարելի է օգտագործել որպես սուրճի փոխարինիչ: Մատղաշ կոճղարմատները (որոշ տեսակների սերմերն ու բողբոջները) ուտելի են:
Օգտագործվում են գեղազարդիչ պարտեզագործության մեջ՝ ջրամբարները կանաչապատելու համար:
  • Ըստ լատինական հեքիաթի՝ Շուշանը (Լիլիան) նշանված էր պատանի Յուկումի հետ: Սակայն սատանան, հաղթելով նրան, պահանջել է իրեն հանձնել աղջկան: Շուշանը հուսահատությունից լիճն է նետվել և դարձել սպիտակ ծաղիկ` ջրաշուշան: