Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ռոբոտ երաժիշտ
Ռոբոտ ֆուտբոլիստներ
Ռոբոտներ են կոչվում այն սարք-համակարգերը, որոնք կարող են վերարտադրել մարդու (երբեմն՝ որևէ կենդանու) ֆիզիկական և բանական գործողությունները: «Ռոբոտ» տերմինն առաջինը 1920 թ-ին իր պիեսներից մեկում օգտագործել է չեխ գրող Կարել Չապեկը, որտեղ նա ռոբոտներ է անվանել մեխանիկական մարդկանց: Չեխերեն «ռոբոտ» նշանակում է հարկադրական աշխատանք, և այդ բառի հիմքում ընկած է «ռոբ»՝ ստրուկ, բառը: 
Ռոբոտների մեծ մասն արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող մեխանիզմներ են: Դրանք  կատարում են մարդու համար վտանգավոր կամ շատ ծանր աշխատանքներ: Քայլող և խոսող կատարյալ ռոբոտները, որոնք կարող են մարդու փոխարեն կատարել նրա առօրյա ողջ աշխատանքը, դեռևս երազանք  են: 
Արտադրությունում զբաղված ռոբոտներին անվանում են արդյունաբերական ռոբոտներ:
Երբ անհրաժեշտ է ավտոմատացնել որևէ արտադրական շարժընթաց, ապա դա իրագործվում է ռոբոտների օգնությամբ: Այս մեխանիզմները նաև աշխատում են մարդու համար վտանգավոր պայմաններում՝ բարձր և ցածր ջերմաստիճաններում, ճնշման տակ, թունավոր մթնոլորտում, ուժեղ ճառագայթման պայմաններում: Ռոբոտներ են օգտագործվում նաև դժվարամատչելի վայրերում կատարվող աշխատանքներում, օրինակ՝ գետնի տակ, Տիեզերքում կամ այլ մոլորակների վրա:
Առաջին ռոբոտները վերարտադրում էին միայն մարդու արտաքին տեսքն ու շարժումները և ծառայում էին որպես զվարճանքի միջոց: Արտադրության զարգացման ընթացքում ռոբոտներն անընդհատ կատարելագործվել և տարբերակվել են՝ աշխատանքի բնույթին համապատասխան: Այսօր առանձնացնում են ռոբոտների 3 հիմնական տեսակներ՝ գործողությունների հատուկ ծրագիր ունեցող, մարդ-օպերատորի կողմից ղեկավարվող և արհեստական բանականությամբ (գործում են առանց մարդու միջամտության): 
Ռոբոտների բազմազանությունը պատկերացնելու համար բավական է ասել, որ կան և՜ ձեռնանմանակող (մանիպուլյացիոն), և՜ շարժական, և՜ տեղեկություններ որոնող, և՜ ստեղծագործական-խաղային (օրինակ՝ շախմատ խաղացող), և՜ համալիր (տարբեր հատկություններ համատեղող) ռոբոտներ: Օրինակ՝ ամերիկյան ձեռնանմանակող տեղեկատվական մի սարք ուսումնասիրել է Մարսի մակերևույթը, իսկ խորհրդային «Լուսնագնաց-1» և «Լուսնագնաց-2» շարժական ռոբոտների համալիրները՝ Լուսնի մակերևույթը: 
Արդյունաբերության մեջ ռոբոտները կիրառվում են 1930-ական թվականներից: Այժմ առավել լայնորեն տարածված են ինքնաշխատ ձեռնանմանակող ռոբոտները, որոնք լինում են ծրագրային (առաջին սերունդ), հարմարվող (երկրորդ սերունդ), բանական (երրորդ սերունդ):

Ինչպես են աշխատում ռոբոտները
Ռոբոտներն աշխատում են էլեկտրաշարժիչներով, ինչպես նաև հեղուկաբաշխիչ և օդաճնշիչ (ջրով կամ սեղմած օդով) շարժաբերներով: Ռոբոտի աշխատանքը ղեկավարում է համակարգիչը, որը հրամաններ է ուղարկում յուրաքանչյուր հանգույց՝ սահմանելով ռոբոտի տեղաշարժման ուղղությունն ու հեռավորությունը: Համակարգիչը ստուգում է ռոբոտ-մանիպուլյատորի (ձեռնանմանակող) մեխանիկական ձեռքի զբաղեցրած դիրքի ճշգրտությունը: Նույնիսկ ամենամեծ ռոբոտներն այնքան ճշգրիտ են գործում, որ կարող են ասեղ թելել:
Գործողությունը կատարելուց, օրինակ՝ մեքենան ներկելուց առաջ, ռոբոտը պետք է ծրագրավորվի: Ճարտարագետը վերցնում է ներկի փոշեցիրը և կատարում անհրաժեշտ բոլոր գործողությունները: Ռոբոտի տվիչները հիշում են դրանք, իսկ համակարգիչն այդ գործողությունները պահում է հիշողության մեջ, որպեսզի դրանք բազմիցս կրկնվեն:
Ճարտարագետ-ռոբոտատեխնիկները ձգտում են ստեղծել շարժվող և տեսախցիկի օգնությամբ առարկաները ճանաչող ռոբոտներ: Արհեստական բանականությամբ օժտված այդպիսի ռոբոտի համակարգիչը, իր սխալներն ուղղելով, աստիճանաբար կսովորի  ավելի ճշգրիտ գործել: