Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Սուզանավ
Բաթիսկաֆ
Սուզանավերը ստորջրյա և վերջրյա ծովային նավեր են: Դրանց մեծ մասը ռազմանավեր են, որոնք պարեկային ծառայություն են կատարում օվկիանոսներում ու ծովերում: Ռազմական գործողությունների ժամանակ սուզանավերից արձակում են հրթիռներ և ինքնաշարժ ջրականներ:
Սուզանավերում ծանրաբեռի (բալաստ) համար սարքավորված են երկար, սնամեջ պահեստարաններ: Ընկղմվելիս կամ խորջրյա լողարկման ժամանակ սուզանավն անհրաժեշտ խորության հասցնելու և այնտեղ պահելու նպատակով ծանրաբեռնային պահեստարանները լցվում են ջրով, իսկ ջրի մակերևույթ բարձրանալու համար ջուրը պահեստարաններից  սեղմված օդով դուրս է մղվում, սուզանավը թեթևանում է և ելնում ջրի երես: Երբ սուզանավը գտնվում է անմիջականորեն ջրի մակերևույթի տակ, անձնակազմը հատուկ սարքով՝ շրջադիտակով (ներքին թեք հայելիներով և հատուկ ոսպնյակներով, սնամեջ, բացովի խողովակ), կարող է դիտել ջրի վրա կատարվող իրադարձությունները և հետևել մյուս նավերին:
Սուզանավն առաջ է շարժվում պտուտակի օգնությամբ, իսկ ղեկ-կայունարարները կարգավորում են ընկըղմման կամ երեսելման անկյունը: Ստորջրյա լողարկման ժամանակ սուզանավերում հնարավոր չէ օգտագործել դիզելային կամ բենզինի շարժիչներ, որովհետև դրանց աշխատանքի համար անհրաժեշտ է թթվածին: Փոքր սուզանավերում օգտագործում են էլեկտրաշարժիչներ և կուտակիչներ, իսկ մեծերում՝ ատոմային ռեակտորներ: Ատոմային սուզանավերը կարող են ջրի տակ մնալ շաբաթներ շարունակ: Աշխարհում ամենամեծերը ռուսական «Թայֆուն» դասի սուզանավերն են, որոնց ջրատարողությունն ավելի քան 26 հզ. տ է:
Բաթիսկաֆները՝ խորջրյա ինքնագնաց սարքեր են, կարող են ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել: Հունարեն «բաթիսկաֆ» նշանակում է խոր նավ: Այն նման է սուզանավի, սակայն նրա լողան-իրանը լցված է ոչ թե օդով, այլ բենզինով, որը մեծ խորություններում ջրի ճնշմանը լավ է դիմանում և ջրից թեթև է: Բաթիսկաֆներն օգտագործվում են գիտական հետազոտությունների, ինչպես նաև ստորջրյա նավթային հենահարթակների ու նավթամուղների  կառուցման և նորոգման համար: Բաթիսկաֆները հիմնականում նախատեսված են 1–3 մարդուց բաղկացած անձնակազմի համար, թեև դրանց մի մասում տեղադրվում են միայն սարքեր (օրինակ՝ հեռուստախցիկներ): Իրեր տեղափոխելու և ծովի հատակից փորձանմուշներ վերցնելու համար բաթիսկաֆի անձնակազմն օգտագործում է բռնիչ-ձեռնանմանակներ (մանիպուլյատորներ):
Առաջին բաթիսկաֆը 1948թ-ին ստեղծել է շվեյցարացի գիտնական Օ.Փիքարը:
Սուզանավերի ստեղծման պատմությունից
   Առաջին ստորջրյա նավը կառուցել է հոլանդացի գյուտարար Կոռնելիուս Դրեբելը 1620 թ-ին: Առաջին իսկական սուզանավը` «Կրիա» փայտե նավը, 1776 թ-ին կառուցել է ամերիկացի ճարտարագետ Դևիդ Բուշը: 1875 թ-ին իռլանդացի ճարտարագետ Ջոն Հոլանդը ԱՄՆ-ում կառուցել է  այն առաջին սուզանավը, որի կառուցվածքը դարձավ ժամանակակից սուզանավերի հիմքը: 1958 թ-ին աշխարհում առաջին ատոմային «Նաուտիլիուս» սուզանավը, Արկտիկայի սառույցների տակով լողարկելով, հասավ Հյուսիսային բևեռ:
   Ներկայիս սուզանավերի մեծ մասը հանդերձվում է տարբեր սպառազինությամբ և պարեկային ծառայություն է կատարում օվկիանոսում: