Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Բուրվառ (Վաղարշապատ, XVIII դար)
Արծաթե գավաթ
Արծաթի բնակտոր
Արծաթե գոտիներ
Ag
Արծաթը հայտնի է վաղ անցյալից: Այն ոսկու և պլատինի նման ազնիվ, թանկարժեք, սպիտակափայլ, գեղեցիկ տեսքով մետաղ է: Նրանից պատրաստել են սեղանի սպասք և տարբեր զարդարանքներ: Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր: Մ.թ.ա. 2500 թ-ին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ: Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում (մ. թ. ա. V–IV դարերում), Արտաշատում (մ. թ. ա. II–I դարերում):
Բնության մեջ արծաթը հանդիպում է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ
Արծաթե կանթեղ (1734 թ.)
միացությունների ձևով (արգենտիտ, պիրարգիրիտ, կերարգիրիտ): Արծաթի հիմնական մասը, որպես կողմնակի արգասիք, կորզվում է այլ մետաղների (ցինկ, կապար, կոբալտ, պղինձ) արդյունահանման ժամանակ: Արծաթի հանքաքարի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Մեքսիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում:
Արծաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է: Այն չափազանց պլաստիկ է, նրանից կարելի է գլանել շատ բարակ փայլաթիթեղ: Թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ արծաթից պատրաստում են ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր, մանյակներ, գոտիներ, սեղանի և եկեղեցական սպասք: Ներկայումս հատուկ հոբելյանների առիթով թողարկվում են նաև արծաթե հուշադրամներ: Ի տարբերություն այլ մետաղների՝ արծաթը գրեթե ամբողջությամբ անդրադարձնում է իր վրա ընկած տեսանելի լույսը: Այդ հատկության շնորհիվ այն օգտագործում են հայելիների արտադրությունում: Առաջին հայելիները եղել են արծաթե փայլաթիթեղները: Հետագայում մշակվել են արծաթապատող լուծույթներ, որոնք (չնչին փոփոխություններով) պահպանվել են մինչև մեր օրերը: Արծաթապատումն իրականացվում է մետաղական արծաթով, որը ստացվում է արծաթի աղերի ամոնիակային լուծույթի և գլյուկոզայի կամ ֆորմալինի փոխազդեցությամբ (այդ երեվույթը հայտնի է որպես արծաթահայելու ռեակցիա): Արծաթապատումը կիրառվում է արդյունաբերության մեջ` ավտոմեքենաների ցոլարձակ լապտերների և լուսարձակների պատրաստման համար:
Արծաթե դրամ՝ Տիգրան Բ Մեծի 
(մ. թ. ա. 95-55 թթ.) պատկերով
Մանրէասպան հատկությունների շնորհիվ արծաթն օգտագործվում է բժշկության մեջ: Այն հականեխիչ միջոց է լորձաթաղանթի համար: Նրա միջոցով վարակազերծում են ջուրը, սակայն Ag+ իոնների մեծ կոնցենտրացիան մարդու համար թունավոր է:
Մեծ կիրառություն ունեն նաև արծաթի աղերը: Լյապիսը (արծաթի նիտրատը՝ AgNO3) օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես հականեխիչ և աղաղող նյութ: Արծաթի որոշ աղեր (AgCl, AgBr, AgNO3) լուսազգայուն են. լույսի ազդեցությամբ քայքայվում և սևանում են, այդ պատճառով օգտագործվում են լուսանկարչական ժապավենների և թղթերի արտադրության մեջ: 
   
  • Արծաթի հունարեն անունը` «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող), կապված է նրա գեղեցիկ սպիտակափայլ գույնի հետ: Այստեղից էլ ծագել է արծաթի լատիներեն նույնանշանակ անվանումը՝ արգենտում:
  • Ասորեստանում արծաթը համարվում էր «Լուսնի մետաղ», իսկ ալքիմիկոսներն այն պատկերում էին լուսնեղջյուրի պատկերով:
  • Արծաթե, ոսկե և պլատինե իրերի ու զարդերի վրա դրվում է հարգանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղի պարունակությունը: