Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Ցեմենտը փոշենման շինանյութ է: Լատիներեն «ցեմենտում» նշանակում է խիճ, ջարդած քար:
Ցեմենտ ստանում են սիլիցիումի օքսիդով (SiO2) հարուստ կավի և կրաքարի թրծումով (1400–1600օC)՝ մինչև խառնուրդի եռակալումը: Թրծման ընթացքում կրաքարի և կավի միջև ընթանում են բարդ քիմիական ռեակցիաներ: Դրանց արդյունքում առաջացած թրծազանգվածը՝ կլինկերը, սառեցնում և աղում են. ստացվում է ցեմենտի նուրբ փոշի:
Բնության մեջ հանդիպում են ապարներ՝ մերգելներ, որոնք պարունակում են կրաքար ու կավ՝ բարձրորակ պորտլանդցեմենտ (անվանումն առաջացել է Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող թերակղզու անունից) ստանալու համար անհրաժեշտ հարաբերությամբ:
Որպես հիմնական կապակցանյութ՝ ցեմենտը լայնորեն կիրառվում է բետոնի և երկաթբետոնի, շինարարական շաղախների արտադրության մեջ:
Ցեմենտ արտադրվում է նաև Հայաստանում. ՀՀ Արարատի մարզում հայտնաբերված կրաքարի և կավի հանքավայրերի հիման վրա 1933 թ-ին շահագործման է հանձնվել Արարատի ցեմենտի գործարանը: 1957 թ-ին այն միավորվել է տեղի շիֆերի ու կրի գործարանների հետ, և ստեղծվել է Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը: Ճյուղն այսօր ընդգրկում է նաև Հրազդանի ցեմենտի գործարանը (շահագործվում է 1970 թ-ից):
  • Առաջին արհեստական կապակցանյութերը՝ գիպսն ու կիրը, օգտագործել են դեռևս Հին Եգիպտոսում, Հունաստանում, Չինաստանում: Ավելի ուշ, որպես կապակցանյութ, օգտագործել են կրային շաղախներ՝ մանրացված հրաբխային ապարներ (Հին Հռոմում) կամ թույլ թրծված շինարարական աղյուսի ջարդոն (Կիևյան Ռուսիայում): Առաջին ցեմենտը (պորտլանդցեմենտ) ստացվել է 1824 թ-ին Անգլիայում (Ջ. Ասպդին) և 1825 թ-ին Ռուսաստանում (Ե. Չելիև):