Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Խորեն Աբրահամյան
1930 թ., Երևան
2004 թ., Երևան
Խ. Աբրահամյանը Գևորգի  («Սարոյան եղբայրներ» կինոնկար) դերում
Խ. Աբրահամյանը Կորիոլանի (Վ.Շեքսպիրի «Կորիոլան», 1979թ.) դերում
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների 
և կինոփառատոների դափնեկիր Խորեն Աբրահամյանը 
խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից է: 

Խորեն Աբրահամյանը 1951 թ-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում. 1979–84 թթ-ին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–95 թթ-ին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985–88 թթ-ին Գյումրիի պետական թատրոնի դերասան  էր և գլխավոր ռեժիսորը, 1980–95 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): 
Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն: Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: 
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զըսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.
Տեսարան «Հացավան» (ըստ Ն. Զարյանի) պիեսի բեմադրությունից, ռեժիսոր` Խ. Աբրահամյան, 1980 թ.
Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Արտաշես Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մարսել Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն): Հայտնի էր նաև որպես ասմունքող:
   Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թ-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Այն մեծ ընդունելություն է ունեցել, գրեթե բոլորը երգում էին Աբրահամյան-Վարունցի երգերը, որոնց հեղինակը Առնո Բաբաջանյանն է: