Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Արբատով Իլյա
1894 թ., Թիֆլիս
1967 թ., Թբիլիսի
Տեսարան Գ. Եղիազարյանի «Սևան» բալետի բեմադրությունից, բալետմայստեր` Ի. Արբատով (1956 թ.)
Բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը հայ ազգային բալետի հիմնադիրներից է:

Իլյա Արբատովը (իսկական անուն-ազգանունը՝ Եղիա Յաղուբյան) 1916– 1921 թթ-ին Թիֆլիսում սովորել է Մ. Պերինիի բալետի ստուդիայում, աշակերտել ռուս հանրաճանաչ բալետմայստեր Միխայիլ Մորդկինին: 1922– 1926 թթ-ին եղել է Բաթումի թատրոնի պարող, 1926–38 թթ-ին՝ նաև բալետմայստեր Թբիլիսիի, Տաշքենդի, Խարկովի, Բաքվի, Կազանի ու այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոններում: Այդ տարիներին բեմադրել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը», Լեո Դելիբի «Կոպելիա», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» և այլ բալետներ: 1938–58 թթ-ին, ընդմիջումներով, եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Այս թատրոնում Արբատովը ստեղծել է մի շարք բարձրարվեստ բեմադրություններ`  Արամ Խաչատրյանի «Երջանկություն», Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Ռեյնհոլտ Գլիերի «Պղնձե հեծյալը», Գրիգոր Եղիազարյանի «Սևան», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» և այլ բալետներ: Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերաներում բեմադրել է պարային տեսարանները: Արբատովը՝ որպես մենապարող, ստեղծել է մի շարք ցայտուն կերպարներ, որոնցից ուշագրավ են Գիրեյը («Բախչիսարայի շատըրվանը»), Լի Շանֆուն և Պետրոս I-ը (Ռ. Գլիերի «Կարմիր կակաչ» և «Պղնձե հեծյալը»), Գաբոն («Երջանկություն»), Մաթոն («Սևան»):