Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Արուտչյան Միքայել
1897 թ., Շուշի
1961 թ., Մոսկվա
Մ. Արուտչյան. Զինվորի զգեստի էսքիզ՝ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի բեմադրության համար (1930 թ.)
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանը խորհրդահայ բեմանկարչության հիմնադիրներից է:

Միքայել Արուտչյանը 1916 թ-ին ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919 թ-ին՝ Սարատովի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցները: Առաջին բեմական ձևավորումը կատարել է 1919 թ-ին Սարատովի թատրոնում («Փաստաբան Պատլեն»): 1919–20 թթ-ին ծառայել է Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ կորպուսում: Արուտչյանը 1921–23 թթ-ին սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924– 1925 թթ-ին՝ Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում: 1925 թ-ին տեղափոխվել է Երևան: 
Արուտչյանը ձևավորել է շուրջ 100 ներկայացում, նաև գրքեր, կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն: Ստեղծել է նաև գրաֆիկական գործեր. ուշագրավ են Գեորգի Յակուլովի, Հակոբ Կոջոյանի դիմանկարները, Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» գրքերի նկարազարդումները, «Ֆաշիզմի դեմքը» նկարաշարը: Արուտչյանը 1928–39 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, 1939– 1949 թթ-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը: Նրա լավագույն աշխատանքներից են Դմիտրի Ֆուրմանովի «Խռովություն», Վաղարշ Վաղարշյանի «Օղակում», Մկրտիչ Ջանանի «Շահնամե», Գ. Սունդուկյանի «Պեպո», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրամատիկական, Արմեն Տիգրանյանի «Անուշ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Ջակոմո Պուչչինիի
Հ. Ստեփանյանի «Լուսաբացին» օպերայի բեմադրության էսքիզ (1939 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն)
«Տոսկա», Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումների ձևավորումները: Արուտչյանը ներկայացումներ է ձևավորել նաև Բաքվի, Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոններում: Նա շարունակել է Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները, արմատապես վերափոխել հայ թատրոնի բեմական մշակույթը: Արուտչյանը Հայֆիլմում նկարահանված մի շարք ֆիլմերի («Խասփուշ», 1927 թ., «Զամալլու», 1928 թ., «Պեպո», 1935 թ., «Դավիթ Բեկ», 1943 թ., «Հյուսիսային ծիածան», 1960 թ., և այլն) բեմադրող-նկարիչն է: