Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


1852թ., Փարիզ 
1908թ., Փարիզ

Ֆրանսիացի ֆիզիկոս Անտուան Անրի Բեքերելը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը
Բեքերելը 1874 թ-ին ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1876 թ-ից դասավանդել է այնտեղ: 1892 թ-ին նա դարձել է Փարիզի բնագիտապատմական թանգարանի, 1895 թ-ից` Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1908 թ-ին ընտրվել Է Փարիզի գիտությունների ակադեմիայի նախագահ: Անրի Բեքերելն զբաղվել է օպտիկայի, էլեկտրականության, մագնիսականության, լուսաքիմիայի, էլեկտրաքիմիայի և օդերևութաբանության զանազան հարցերի ուսումնասիրությամբ: 1896 թ-ին, հետազոտելով լուսարձակող տարբեր նյութերի ազդեցությունը լուսանկարչական թիթեղի վրա, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը, որի համար 1903 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի: Նա ուսումնասիրել է նաև ռադիոակտիվ ճառագայթման ֆիզիոլոգիական ազդեցությունը: 
Միավորների միջազգային համակարգում Բեքերելի անունով է կոչվել ռադիոակտիվության միավորը (Բք): 

1 Բք այն ռադիոակտիվությունն է, որն առաջանում է, երբ 1 վայրկյանում տեղի է ունենում ռադիոակտիվ տրոհման 1 գործողություն [1Բք = վ-1]: