Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Սանկտ Պետերբուրգի պետական երգչախումբը
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Սպահանի Սբ Ամենափրկիչ եկեղեցու «Կոմիտաս» երգչախումբը
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Երգչախումբը երգիչների խումբ է, բաղկացած է մի քանի ենթախմբից, որոնցից յուրաքանչյուրը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս` նվագակցությամբ կամ առանց նվագակցության: Երգչախմբերը, ըստ կազմի, լինում են կանանց, տղամարդկանց, մանկական և խառը:

Պատմական զարգացման ընթացքում փոփոխվել են երգչախմբի կազմը, երգիչների թիվը, ձայնի բաժանման սկզբունքները: Մոտ IX դարում պրոֆեսիոնալ երգչախումբը դուրս է եկել եկեղեցական համայնքից, իսկ արդեն X–XIII դարերում երգչախմբում ձայները բաժանվել են: Հավանաբար XIV–XV դարերից, բազմաձայնության զարգացմանը զուգընթաց, կիրառվել է «երգչախմբային երգամաս» հասկացությունը: 
Գլխավոր մեղեդային ձայնը տենորն էր: Երգչախմբի անդամների և երգամասերի քանակը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի երաժշտական ոճով: XIV–XV դարերին բնորոշ էին 3–4, Վերածննդի շրջանին՝ 6–8 և ավելի երգամասեր: Հետագայում երգչախումբը բաժանվել է 4 հիմնական երգամասերի՝ սոպրանո, ալտ, տենոր և բաս, որը հաստատուն է ցայսօր: Օպերայի երևան գալուց ի վեր (XVI–XVII դարերի սահմանագիծ) երգչախումբը դարձել է նրա անբաժանելի մասը: 
Բացի եկեղեցական և օպերային երգչախմբերից՝ երաժշտարվեստում նշանակալի տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ երգչախմբերը: Երգչախմբի անդամների նվազագույն քանակը 12-ն է (կամերային երգչախումբ), առավելագույնը՝ 100–120, խառը երգչախմբերում՝ մինչև 1000 (տոնակատարությունների, հանդիսությունների ժամանակ): Ճանաչված են Միտրոֆան Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական (1910 թ.), Էստոնիայի տղամարդկանց ազգային (1944 թ., հիմնադիր՝ Գուստավ Էռնեսաքս), Ուկրաինական ժողովրդական, Վրաստանի պետական ակադեմիական և այլ երգչախմբեր:
Հայ իրականության մեջ ժողովրդական երգչախմբեր առաջինը ստեղծել  է Քրիստափոր Կարա-Մուրզան 1885 թ-ին: Ավելի ուշ` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում բարձրարվեստ երգչախումբ է հիմնել Մակար Եկմալյանը: Կոմիտասը 1910 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծել է «Գուսան» երգչախումբը, իսկ 1933 թ-ին նույնանուն երգչախումբ Բեյրութում հիմնել է Բարսեղ Կանաչյանը:
Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը: Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Հովեր» և այլ երգչախմբեր: Սփյուռքում գործող երգչախմբերից են` «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» (Լիբանան), «Երևան» (Բուլղարիա), «Կոմիտաս» (Ռումինիա), «Արաքս», «Քնար», «Անի» (ԱՄՆ), «Զվարթնոց», «Նարեկացի» (Սիրիա), «Կոմիտաս», «Կռունկ» (Ուրուգվայ) և այլն: