Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Հալաբյան Կարո
1897 թ., ք. Ելիզավետպոլ (այժմ՝ ք. Գյանջա, Ադրբեջան)
1959 թ., Մոսկվա
Ռուսաստանի բանակի կենտրոնական թատրոնի շենքը (1934–40 թթ., ճարտարապետներ` Կ. Հալաբյան, Վ. Սիմբիրցև)
Կ. Հալաբյանին նվիրված հուշաքար (1997 թ., ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան) Երևանի Օղակաձև զբոսայգում
Ճարտարապետ, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Հալաբյանի նախագծած կառույցներին բնորոշ է նորարական միտումների և դասական ճարտարապետության ընդհանուր սկզբունքների ներդաշնակ զուգորդումը:

Կարո Հալաբյանը 1917 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտը: Հալաբյանն ստեղծել է Ստեփան Շահումյանի, Սիմոն Տեր-Պետրոսյանի (Կամո) դիմաքանդակները, երգիծական գծանկարների շարք, նկարազարդել Եղիշե Չարենցի գործերից: 1924 թ-ին Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) ձևավորել է (Միքայել Մազմանյանի հետ) Անատոլի Լունաչարսկու «Կարմիր դիմակ» («Հրձիգներ»), Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների բեմադրությունները: 
1929–31 թթ-ին ղեկավարել է Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը՝ Պետնախագիծ ինստիտուտը: Ճարտարապետներ Մ. Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ Հալաբյանը ծավալել է Հայաստանի բնակավայրերի հատակագծման, կառուցապատման աշխատանքները: 1928– 1929 թթ-ին Երևանում նախագծել է Կառուցողների ակումբը (այժմ՝ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի և Օլիմպիական կոմիտեի շենքերը), 1929–30 թթ-ին՝ Երկրաբանական վարչության շենքը, 1930–32 թթ-ին՝ Երևանի ջրէկի բնակելի «շախմատաձև» տունը, 1930 թ-ին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր)  գլխավոր հատակագիծը: 
1932 թ-ից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում. նրա նշանավոր կառույցներից են Մոսկվայում հնգաթև աստղի ձևով կառուցված խորհրդային բանակի կենտրոնական թատրոնի (այժմ` Ռուսաստանի բանակի կենտրոնական թատրոն) շենքը (1934–40 թթ., ճարտարապետ Վասիլի Սիմբիրցևի հետ), Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարը (1939 թ., ճարտարապետ Բորիս Իոֆանի հետ), որի համար արժանացել է Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչման: 
Հայ ճարտարապետության ավանդույթների նորովի բացահայտմամբ առանձնանում էր ՀԽՍՀ տաղավարը՝ Համամիութենական գյուղատնտեսական նվաճումների ցուցահանդեսում (Մոսկվա, 1939 և 1954 թթ., ճարտարապետ Սամվել Սաֆարյանի հետ):
Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին Հալաբյանը գլխավորել է ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը, ղեկավարել երկրի կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների լուսաքողարկման նախագծման, 1943 թ-ին` Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ) վերականգնման, ինչպես և հետպատերազմյան բնակելի տների նոր տիպերի նախագծերի մշակման աշխատանքները: 1950–51 թթ-ին Հալաբյանը նախագծել է Սոչիի ծովային կայարանը (ճարտարապետ Լ. Կառլիկիի հետ), իսկ կյանքի վերջին տարիներին՝ Մոսկվայի Խիմկի-Խովրինո խոշոր բնակելի զանգվածը (կառուցապատվել է 1960-ական թվականներին):
Հալաբյանը ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս էր (1949–53 թթ-ին՝ ակադեմիայի փոխնախագահ), ԽՍՀՄ ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար (1932–50 թթ.), «ԽՍՀՄ ճարտարապետություն» ամսագրի պատասխանատու խմբագիր (1933–48 թթ.), Ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ (1936 թ.), Ճարտարապետների միջազգային միության հիմնադիրներից: 
Հալաբյանի անունով Երևանում կոչվել է փողոց, 1997 թ-ին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ, Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրվել է հուշաքար: