Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Աղավնաբազե
Սպիտակագլուխ անգղ
Օձակեր արծիվ
Մեծ ճուռակ
Գիշատիչ թռչունները պատկանում են բազեանմանների կարգին: Հիմնականում տարածված են կիսաանապատներից մինչև ալպիական գոտիները: Գիշատիչ թռչուններ են արծիվները, բազեները, ճուռակները, որոնք գերազանց հարմարված են այլ կենդանիներ որսալուն: Նրանք զինված են սուր, կտրող եզրերով, հզոր կարթանման կտուցով: Թևերը երկար են, մագիլները` սուր և թրանման կեռված: Կրծքի և ոտքերի մկանները լավ են զարգացած: Սովորաբար էգերն արուներից խոշոր են: Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած: 
Անգղերը (գիշանգղ և սպիտակագլուխ անգղ) գիշատիչներին ազգակից են, սակայն նրանք սնվում են այլ կենդանիների «ճաշկերույթի» մնացորդներով: Բվերին երբեմն անվանում են գիշերային գիշատիչներ, սակայն նրանք բազեներին և անգղերին մոտ ազգակիցներ չեն:
Գիշատիչ թռչուններն իրարից տարբերվում են որսի եղանակներով: Դաշտային մկնաճուռակները թռչում են ցածր, հետևում մանր կենդանիներին ու թռչուններին: Լորաճուռակը զոհին բռնում է երկար թաթերով: Նա բնակվում է խիտ անտառներում, որտեղ հեշտությամբ խուսանավում է իր կարճ ու լայն թևերի և երկար պոչի շնորհիվ: Սապսանը, թռիչքի մեծ արագություն ունենալով, թռչուններին որսում է թռիչքի պահին: Գառնանգղը մեծ բարձրությունից ոսկրերը նետում է քարերի վրա, որպեսզի այն կոտրի և ոսկրածուծը դուրս բերի: Սովորական կրետակերը զինված է երկար ու բութ մագիլներով, որոնց օգնությամբ քանդում է կրետների բները: Սև անգղերը ճախրում են բարձր երկնքում՝ զննելով կերի մնացորդները, որսի վրա հարձակվում են շատ հազվադեպ: Բվերի՝ դեպի առաջ ուղղված մեծ աչքերը նրանց թույլ են տալիս անգամ թանձր խավարում տեսնել և ճիշտ որոշել որսի ուղղությունը: Նրանց փետրավորումը շատ նուրբ է, որի շնորհիվ թռչում են անաղմուկ և զոհին ոչ լսելի: Անտառաբուն նույնիսկ լսում է, թե ինչպես է զոհը շարժվում ձյան տակ:

Բազեաորս
Բազեաորսը հնագույն մարզաձև է, որի ժամանակ օգտագործվել են գիշատիչ թռչուններ: Վերջիններիս սովորեցնում էին վայրի թռչուններ ու կենդանիներ որսալ: Ենթադրում են, որ որսի այդ տեսակը ծագել է Չինաստանում՝ 4000 տարի առաջ: Միջնադարում այն լայնորեն տարածված էր Եվրոպայում, վերջին ժամանակներս կրկին սկսել են կիրառել: Որպես որսի թռչուն՝ ավելի հաճախ օգտագործում են ճուռակներին (մեծ ճուռակին), բազեներին, քարարծիվներինին: Նախկինում դրանց բռնել են վայրի բնության մեջ, ներկայումս, որպես կանոն, բազմացնում են անազատ պայմաններում:
Դարերի ընթացքում մարդիկ անխընա ոչնչացրել են գիշատիչներին՝ զենքի, թակարդների և զանազան թույների օգնությամբ: Բազեներին և արծիվներին բռնել ու վարժեցրել են որսի: Գիշատիչներին մեծ վնաս են հասցրել նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, որոնցից թունավորվում է գիշատիչների որսը: Արդյունքում որոշ գիշատիչների (օրինակ՝ սապսանի) պոպուլացիաների թվաքանակն արագ նվազել է: Շատ երկրներում առավել վտանգավոր թունաքիմիկատների օգտագործումն արգելված է: 
    
  • Ամենախոշոր գիշատիչ թռչունն անդյան պասկուճն է (մարմնի երկարությունը՝ 116 սմ):
  • Ամենափոքր գիշատիչներն են սևաոտ բազեն (մարմնի երկարությունը՝ 14 սմ) և կռզու բվեճը (մարմնի երկարությունը՝ 13–15 սմ):