Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Յոթկետանի զատկաբզեզ
Զատկաբզեզները (զատիկներ) կազմում են բզեզների առանձին ընտանիք: ՀՀ-ում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում:
Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1,1–16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին, մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով): Վերնաթևերն ունեն խճողված խիտ կերպավորում:
Կարմիր մեջքին սև, հաճախ յոթ կետ ունեցող կլորիկ, շատ համակրելի զատիկին հավանաբար բոլորդ գիտեք: Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, Զատկի տոնի օրերին նրա ի հայտ գալու հետ: Ժողովրդի մեջ հայտնի է նաև «մարիամ բոլոջ», «չալպղոճ» և այլ անուններով:
Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին: Կենդանիների մեծ մասի համար զատկաբզեզները թունավոր են:
Բայց քչերը գիտեն, որ առաջին հայացքից անօգնական թվացող զատիկը գիշատիչ է: Նա վազվզում կամ թռչում է ճյուղից ճյուղ ու տերևից տերև և կեր է փնտրում: Տեսակների մեծ մասն օգտակար է. ոչնչացնում է մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատներին՝ լվիճներին, տզերին: Օրվա մեջ կարող է ուտել մինչև 200 լվիճ: Զատիկի թրթուրն ուտում է գրեթե 2 անգամ ավելի:
Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատիկը և որդան կարմիրով սնվող զատիկը):
Որոշ զատիկներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց: