Այբուբեն
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
Արագ Որոնում


824 թ., Բելֆաստ,
1907 թ., Լոնդոն

 Վիլյամ Թոմսոնը թերմոդինամիկայի հիմնադիրներից է: Նա ֆիզիկայում ներմուծել է ջերմաստիճանների բացարձակ ցուցնակը՝ Կելվինի ցուցնակը: Նրա անունով Կելվին (Կ) է կոչվել բացարձակ ջերմաստիճանի միավորը:
Կելվին
Անգլիացի Վիլյամ Թոմսոնն ավարտել է Քեմբրիջի համալսարանը: 1846–99 թթ-ին եղել է Գլազգոյի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ղեկավարը, 1904 թ-ից՝ նաև այդ համալսարանի նախագահը: 1851 թ-ին նա ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1890–95 թթ-ին եղել այդ ընկերության նախագահը: Գիտության մեջ ունեցած իր ակնառու վաստակի համար 1892 թ-ին Թոմսոնն ստացել է լորդի տիտղոս և կոչվել լորդ Կելվին: Թոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստատիկայի, ջերմահաղորդականության տեսության մի շարք բարդ խնդիրներ: Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ կարգի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ: Ջոուլի հետ բացահայտել է, որ ծակոտկեն միջնորմով իրական գազերի դանդաղ հոսույթի ժամանակ դրանց ջերմաստիճանը փոխվում է, որը գիտության մեջ հայտնի է Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ անունով: Նա ուսումնասիրել է նաև բյուրեղների մագնիսական հատկությունները, բացահայտել ֆեռոմագնիսների տեսակարար ջերմահաղորդականության կախումը դրանց մագնիսացումից (Թոմսոնի էֆեկտ), ստեղծել մի շարք գերզգայուն էլեկտրաչափեր, գալվանաչափեր, համապիտանի կողմնացույց և այլ սարքեր: 
Միավորների միջազգային համակարգում 1 Կ ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասն է: 1 Կ = 1օC: