Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Զագրեբ
Տարածքը՝  
56,5 հզ. կմ2
Բնակչությունը՝
4,6 մլն
Պետական լեզուն՝
խորվաթերեն
Դրամական միավորը՝
կունա
Խորվաթիայի Հանրապետություն
Խորվաթիան պետություն է Եվրոպայում: Այն ստեղծվել է 1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում (25.06.1991), երբ Հարավսլավիան տրոհվեց 5 ինքնիշխան պետությունների: Այդ գործընթացը, ցավոք, ուղեկցվեց ազգամիջյան բախումներով, որը տևեց մինչև 1995 թ.: Իսկ երկրի վերջնական ամբողջականությունը հաստատվեց 1998 թ-ին:
Երկրի կենտրոնում գտնվում են Դինարյան լեռները, արևելքը հարթավայրային է՝ մասնատված Սավա և Դրավա գետերի հովիտներով: Ափերը ողողում են Ադրիատիկ ծովի ջրերը: Կան քարածխի, նավթի, գազի, բոքսիտների պաշարներ:
Կլիման բարեխառն ցամաքային է, ափամերձ գոտում՝ մերձարևադարձային,
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը
միջերկրածովյան: Տարածված են լայնատերև և ասեղնատերև անտառները:
Զարգացած են արդյունաբերության արդյունահանող, մետաղաձուլական, մեքենաշինության, կաշվի-կոշիկի, տեքստիլ ճյուղերը: 
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը երկրագործությունն է. մշակում են հացահատիկային բույսեր, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ և այլն: Զբաղվում են պտղաբուծությամբ և խաղողագործությամբ, ափամերձ գոտում՝ մերձարևադարձային պտղաբուծությամբ: