Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մալաբո
Տարածքը՝ 
28,051 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
500 հզ.
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Հասարակածային Գվինեան պետություն է Կենտրոնական Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին: Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Բիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից:
Ցամաքային մասը լեռնային է, ափամերձ գոտին՝ ցածրադիր: Կլիման հասարակածային է, խոնավ: Գետային ցանցը խիտ է, ջրառատ: Տարածված են մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմատեսակ:
Երկիրը XV դարի 70-ական թվականներին  հայտնագործել են պորտուգալացիները, իսկ XVI դարի վերջից գտնվել է Պորտուգալիայի, 1778 թ-ից՝ Իսպանիայի` Իսպանական Գվիենա անվամբ, տիրապետության տակ: Ներքին ինքնավարություն է տրվել 1964 թ-ին, իսկ անկախություն ձեռք է բերել 1968 թ-ի հոկտեմբերին:
Բնակչության ավելի քան 90%-ը ֆանգ և բուբի ժողովուրդներն են:
Խոշոր քաղաք-նավահանգիստներն են Մալաբոն և Բատան:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու փայտամթերումն են: Մշակում են սրճենի, կակաո, ադամաթուզ, գետնանուշ, շաքարեղեգ, մրգեր, բանջարեղեն: Ափամերձ գոտում զբաղվում են նաև ձկնորսությամբ և ծովախեցգետնի արդյունահանությամբ: