Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Ենթալպյան մարգագետին
Մարգագետինները խոտածածկ տարածություններ են, որտեղ աճում են առավելապես բազմամյա խոնավասեր խոտաբույսեր՝ վեգետացիայի ողջ ընթացքում: Բնական մարգագետիններն առաջանում են նպաստավոր կլիմայական և հողային պայմաններով վայրերում: Տարբերում են մայրցամաքային, ողողվող և լեռնային մարգագետիններ: 
Մայրցամաքային մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս): Լինում են նաև անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ:
Ողողվող մարգագետիները տարածված են տունդրայից մինչև անապատներ, հատկապես՝ անտառային և անտառատափաստանային գոտիներում: Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները:
Լեռնային մարգագետինները տարածված են խոնավ, բարեխառն կլիմայով շրջաններում՝ Կարպատներում, Կովկասում, Ալթայում, Ուրալում` անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (հետանտառային մարգագետիններ): Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են: Բուսականությունը կազմում են հացահատիկային և հատիկաընդեղեն բույսերը, տարախոտերը, երբեմն՝ մամուռները:
ՀՀ-ում մարգագետինները բաժանվում են 2 ենթախմբի՝ ենթալպյան և ալպյան: Ենթալպյան մարգագետինները զբաղեցնում են ընդարձակ տարածություններ՝ 2200–2800 մ բարձրությունների վրա: Ալպյան մարգագետինները տարածված են 2700–3000 մ-ից բարձր լեռնազանգվածներին, ավելի ցայտուն՝ Արագածի, Գեղամա լեռնավահանների վրա: