Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


1745 թ., Կոմո, Իտալիա
1827 թ., Կոմո

Իտալացի ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ Ալեսսանդրո Վոլտան ստեղծել է հաստատուն հոսանքի առաջին քիմիական աղբյուրը, հայտնաբերել տարասեռ մետաղների հպման ժամանակ դրանց փոխադարձ էլեկտրականացման երևույթը: Վոլտայի անունով է կոչվել էլեկտրական լարման, պոտենցիալի, պոտենցիալների տարբերության, էլեկտրաշարժ ուժի միավորը:
Ալեսսանդրո Վոլտան սովորել է ճիզվիտների ուխտի դպրոցում: 1774–79 թթ-ին ֆիզիկա է դասավանդել Կոմոյի գիմնազիայում, 1800 թ-ից՝ Պավիայի համալսարանի պրոֆեսոր, 1814 թ-ից՝ բնափիլիսոփայության ֆակուլտետի դեկան: Եղել է Լոնդոնի թագավորական ընկերության և Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ:
1799 թ-ին Վոլտան պատրաստել է հաստատուն հոսանքի առաջին քիմիական աղբյուրը՝ վոլտյան սյունը, որը կազմված էր 20-ական զույգ պղնձե և ցինկե փոքրիկ շրջանակներից, որոնք իրարից անջատված էին աղաջրով թրջած մահուդե գործվածքի շրջանակներով: Նա բացատրել է կենդանական հյուսվածքների գալվանական բևեռացման երևույթը: Վոլտան պատրաստել է ստատիկ էլեկտրականություն կրող գործիք՝ էլեկտրակիր, շյուղերով զգայուն էլեկտրացույց, կոնդենսատոր, էլեկտրաչափ և այլ գործիքներ: Կոմոյի բնակիչներին Վոլտան զարմացրել է` պատրաստելով առաջին շանթարգելը, որն ամպրոպի ժամանակ զանգում էր: Նա հետազոտել է օդի ջերմային ընդարձակման երևույթը, դիտարկել դիֆուզիան: Կենսաբանության բնագավառում Վոլտան կատարել է համեմատական-ֆիզիոլոգիական բազմաթիվ փորձեր` այսպես կոչված կենդանական էլեկտրականության վերաբերյալ, և բացահայտել, որ կենդանիների նյարդերի էլեկտրական դրդելիությունն ավելի ուժեղ է, քան մկաններինը, աղիների ու ստամոքսի մկաններինն էլ ավելի ուժեղ է, քան կմախքի մկաններինը:
Միավորների միջազգային համակարգում 1 Վ հավասար է էլեկտրական շղթայի տեղամասի այն լարմանը, որի դեպքում տեղամասով անցնում է 1 Ա հաստատուն հոսանք, և ծախսվում է 1 Վտ հզորություն: 
 1 Վ = 1 Վտ/ Ա