Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Սովորական քեմոնի ճյուղը` ծաղիկներով, և պտուղները
Քեմոնը (չաման) նեխուրազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է ավելի քան 30 տեսակ՝ տարածված Ասիայում ու Եվրոպայում, իսկ ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ սովորական, կովկասյան և Կոմարովի: Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ալպյան մարգագետիններում:
Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5–80սմ: Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան: Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը երկարավուն է, ձվաձև` կազմված 2 պտղիկներից: Ունի յուրահատուկ համ: Եթերայուղատու և մեղրատու է: Սերմերը պարունակում են 3–7% եթերայուղ, որն օգտագործվում է հրուշակեղենի, օծանելիքի, օճառի, լիկյորների, օղու արտադրության ու բժշկության մեջ: Քուսպն արժեքավոր խտացրած կեր է: Քեմոնի սերմերից պատրաստում են նաև մսապուխտների համեմունք:
Կոմարովի քեմոնը հանդիպում է միայն Գեղարքունիքի (Գռասար) և Սյունիքի (Խուստուփ լեռ) մարզերի ալպյան և ենթալպյան գոտիներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: