Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Ամարա Լուսին
Ծնվ. 1927 թ., 
Հարթֆորդ, ԱՄՆ
Լուսին Ամարան  Միմիի դերում
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար 
երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Ստեռնը անվանել է Երգող ջութակ: 

Լուսին Ամարան (իսկական անուն-ազգանունը` Թագուհի Արմաղանյան) սովորել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: 1948 թ-ին Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է 1-ին մրցանակ: 1940–49 թթ-ին երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում: 1950 թ-ին ընդունվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, հետագայում դարձել է նրա «աստղերից»: Կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») և այլն: Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»: Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Լե, լե յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն: 
Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում, նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում: 1965 և 1991 թթ-ին Աիդայի դերերգով և մենահամերգներով Ամարան ելույթներ է ունեցել Երևանում: 
   «Ամարան մեզ է դարձրել ջութակ ու նվագում է մեր լարերի վրա»:
Պարույր Սևակ