Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Ավետիսյան Հունան
1914 թ., գ. Ծավ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)
1943 թ., Վերխնեբականսկ (այժմ` ՌԴ Նովոռոսիյսկի շրջանում)
Հունան Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ կրծքով փակել է թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը: Այդ սխրագործության համար նրան հետմահու շնորհվել է (16.5.1944 թ.) Խորհրդային Միության հերոսի կոչում:

Հունանը սովորել է նախ` ծննդավայրի, ապա՝ հարևան Շիկահող գյուղի դպրոցներում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է  Հյուսիսային Կովկասի պաշտպանության և Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին: Եղել է ավագ սերժանտ, հրաձգային դասակի հրամանատար: 
1943 թ-ի սեպտեմբերի 16-ին Դոլգայա լեռան (Նովոռոսիյսկի մատույցներում) ֆաշիստական հենակետային ամրությունները ոչնչացնելուն մասնակցել է նաև Հունանի դասակը:
Առաջադրանքը կատարելիս վիրավոր Հ. Ավետիսյանն իր մարտիկներով առաջինն է բարձրացել լեռը, կրծքով փակել հակառակորդի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը:
Հ. Ավետիսյանի մարմինն ամփոփված է Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկի շրջանի Վերխնեբականսկ ավանի եղբայրական գերեզմանոցում: Նրա անունն ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: 
Ավետիսյանի հիշատակին կանգնեցվել են հուշարձաններ Երևանում (ապամոնտաժվել է 1994 թ-ին), Արմավիրում, Ծավում, Վերխնեբականսկում: Նրա անունով են կոչվել օվկիանոսային բեռնանավ, դպրոցներ, փողոցներ: