Այբուբեն
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՈու
099999ԶՉ
099999ԷՊ
099999ԸՋ
199999ԹՌ
199999ԺՍ
9999 99999ԻՎ
and 9999/99999ԼՏ
and 9999999999ԽՐ
and(9999999999ԾՑ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
Արագ Որոնում


Էյզենշտեյն Սերգեյ
1898 թ., Ռիգա
1948 թ., Մոսկվա
Կադր «Իվան Ահեղ» 
(1945 թ., ռեժիսոր՝ Ս. 
Էյզենշտեյն)  կինոնկարից
Կադր «Պոտյոմկին» զրահանավը» (1925 թ., ռեժիսոր՝ Ս. Էյզենշտեյն) կինոնկարից
Կինոռեժիսոր, արվեստի տեսաբան, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակների  դափնեկիր Սերգեյ Էյզենշտեյնը համաշխարհային կինոյի առաջին նորարարներից է:

Սերգեյ Էյզենշտեյնը սովորել է Ռիգայի ռեալական ուսումնարանում, Պետրոգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտում, բարձրագույն ռեժիսորական արվեստանոցներում աշակերտել է ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդին: Սկզբում աշխատել է թատրոնում, 1924 թ-ից՝ կինոյում: 
Էյզենշտեյնն իր առաջին՝ «Գործադուլ» (1925 թ.) ֆիլմում հեղափոխական ժողովրդին ներկայացրել է որպես պատմության շարժիչ ուժ: Գեղագիտական և գաղափարաթեմատիկ նույն սկզբունքներն է զարգացրել «Պոտյոմկին» զրահանավը» (1925 թ., սցենարիստ՝ Նինա Աղաջանովա) կինոնկարում, որը նոր փուլ էր համաշխարհային կինոյում: Այս ֆիլմը 1958 թ-ին Բրյուսելի միջազգային կինոփառատոնում առաջինն էր բոլոր ժամանակների 12 լավագույն ֆիլմերի ցանկում: 
Էյզենշտեյնը կինոռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի և կինոօպերատոր Էդուարդ Տիսսեի հետ նկարահանել է «Հոկտեմբեր» (1927 թ.) կինոնկարը:
Էյզենշտեյնի այլ ֆիլմերից են «Հինը և Նորը» (1929 թ.), «Ալեքսանդր Նևսկի» (1938 թ.), «Իվան Ահեղ» (1945–46 թթ., II սերիան՝ «Բոյարների դավաճանությունը», էկրան է բարձրացել ռեժիսորի մահից 10 տարի անց): Էյզենշտեյնի տեսական ժառանգության մեջ հատկապես կարևորված են ֆիլմի հորինվածքի, մոնտաժի, կադրի, հնչյունապատկերային կառուցվածքի և այլ հարցեր: