Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Ամուսնությունը տղամարդու և կնոջ` պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների  և հասարակության նկատմամբ: 

Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը: Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից:
Մարդկանց միջև կարգավորված ամուսնական հարաբերությունների առաջին ձևը խմբամուսնությունն էր: Հասարակության զարգացման ընթացքում աստիճանաբար սահմանափակվել են ամուսնությունները մերձավոր ազգականների միջև: Մայրական տոհմի զարգացումով ձևավորվել է զուգամուսնությունը. երեխաները մնացել են մոր տոհմում, ազգակցությունը ճանաչվել է մոր գծով: Տնտեսության մեջ տղամարդու առաջնակարգ դերի հաստատումով առաջացել է մենամուսնությունը: 
Հայոց մեջ հնուց ընդունված էր մենամուսնությունը, օրենքով արգելվել է մերձավոր ազգականների ամուսնությունները:
Հայաստանում ամուսնությունն ամրագրվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ և գրանցվում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում: Կան նաև պայմանագրով կարգավորվող ամուսնություններ. ամուսնացող կողմերի միջև կնքվում են պայմանագրեր, որոնցով սահմանվում են ամուսինների անձնական և գույքային իրավունքներն ու պարտականությունները: Նրանց փոխհարաբերությունները հիմնվում են փոխադարձ սիրո ու հարգանքի, անհատի և հասարակության շահերին չհակասող ընդհանուր հետաքրքրությունների վրա: Ամուսնություն չի թույլատրվում ազգականների, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվողների, նաև այն անձանց միջև, որոնցից մեկն այլ ամուսնության մեջ է, հոգեկան հիվանդության կամ տկարամտության պատճառով անմեղսունակ է ճանաչված և այլն:
Մինչև եկեղեցու անջատումը պետությունից Հայաստանում ամուսնությունները կարգավորվել են և՜ եկեղեցական, և՜ քաղաքացիական օրենսդրությամբ: Հայոց եկեղեցին դեմ է եղել երկրորդ, ինչպես և գաղտնի ամուսնությանը, արգելել է մինչև չորրորդ սերնդի հարազատների ամուսնությունը: Այժմ եկեղեցում կատարվում են ամուսնական պսակադրություններ, բայց դրանք օրենքի ուժ չունեն: 
   Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովն արգելել է մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն: