Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Այվազյան Արտեմի
1902 թ., Բաքու
1975 թ., Երևան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրներից է, կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը:

Արտեմի Այվազյանը 1923 թ-ին ավարտել է Թիֆլիսի, 1932 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները: Երևանում նա կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից: Եղել է նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին դասատուն: 1938–56 թթ-ին՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի, 1943–45 թթ-ին (միաժամանակ) Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: 
Այվազյանը յուրովի է համադրել էստրադային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգները: Ժողովրդականություն են վայելում նրա «Հայաստան», «Ջան Երևան», «Հայրենիք», «Կարինե», «Գյուլնարա», «Քարավան» և այլ երգեր:
Այվազյանի «Թափառնիկոս», «Պարոն Մինթոևը Փարիզում» կոմիկական օպերաները բեմադրվել են Երևանի օպերայի և բալետի թատրոնում, իսկ «Ատամնաբույժն արևելյան», «Աշուղ Մուրադ», «Երջանիկ օր», «Սեր աստղերի տակ» օպերետները՝ երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այվազյանը հեղինակ է նաև մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների՝ սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի և այլն: Գրել է կինոերաժշտություն «Ձյունե թագուհին» (1957 թ., Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիա, Վենետիկի կինոփառատոնի 1-ին մրցանակ), «Մոր սիրտը» (1957 թ.), «Ինչու՞ է աղմկում գետը» (1958 թ., երկուսն էլ՝ գեղարվեստական), «Պոեմ Հայաստանի մասին» (1960 թ., վավերաֆիլմ) և այլ կինոնկարների համար: