Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


«Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»:
«Ջուրը չտեսած` 
մի՜ բոբիկանա»:
Առածը և ասացվածքը բանահյուսության տեսակներ են, որոնք կազմված են մի քանի բառից կամ նախադասությունից և արտահայտում են ժողովրդի աշխարհըմբռնումը, կենցաղային, սոցիալ-քաղաքական հարաբերությունները, մարդու բնավորության, խառնվածքի առանձնահատկությունները, ազգային սովորույթները, հավատալիքները և այլն:

Առածներն այլաբանական-փոխաբերական դատողություններ են, որոնք արտահայտված են անուղղակի` կյանքից ու բնությունից վերցրած օրինակներով և պատկերներով, օրինակ՝ «Գեղ կանգնի, գերան կկոտրի», «Երկաթը տաք-տաք կծեծեն», «Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեց», «Հացի կտրածը, թուրը չի կտրի» և այլն: Առածներին բնորոշ են դիպուկությունը, պատկերավորությունը, քիչ բառերով խոր բովանդակություն հաղորդելու հատկությունը:
Ասացվածքները թեև բնույթով որոշակիորեն մոտ են առածներին, բայց  խրատական միտքն արտահայտում են ուղղակի` առանց այլաբանական հնարների ու պատկերների. օրինակ՝ «Շատ մի սիրի՝ ատել կա, շատ մի ատի՝ սիրել կա», «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես», «Ուշ լինի, նուշ լինի»« «Խելքը լավ է, քան հարստությունը», «Քաղցր լեզուն օձը բնից կհանի»:
Առածներն ու ասացվածքները ժողովրդի կենսափորձի վրա հիմնված իմաստուն մտքեր են և հաճախ կոչվել են «ժողովրդական իմաստություններ», «մեծանաց խոսքեր»: Յուրաքանչյուր նոր սերունդ սովորում, յուրացնում է նախնիների իմաստուն ասույթները և միաժամանակ ստեղծում իրենը` նոր իմաստություններ, ու հների հետ ավանդում հաջորդ սերունդներին: Դրանք հորինվում ու փոխանցվում են թե՜ բանավոր, թե՜ գրավոր: Առանձին հեղինակների ստեղծած և գրով ավանդված ասույթները կոչվում են թևավոր խոսքեր: Առածները, ասացվածքները և թևավոր խոսքերն ասելիքը դարձնում են ավելի պատկերավոր ու իմաստալից: